Բարեփոխումները նախաձեռնողը վարչապետն է, պատճառը՝ բնակչության անվստահությունը դատարաններին " />

Եվրախորհուրդը միանում է Հայաստանի դատական համակարգի բարեփոխումներին

Բարեփոխումները նախաձեռնողը վարչապետն է, պատճառը՝ բնակչության անվստահությունը դատարաններին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդին առաջարկել է ոչ միայն օգնել, այլ անմիջական մասնակցություն ունենալ դատական համակարգի բարեփոխմանը

Հայաստանի դատարաններն ապաարգելափակված են․ վարչապետը կոչ է արել իր կողմնկաիցներին դադարեցնել դրանց դեմ ակցիան

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել կալանքից

Ինչո՞ւ են բարեփոխումներ անհրաժեշտ

Դատաիրավական արմատական բարեփոխումներ անցկացնելու որոշումը Հայաստանի իշխանությունները բացատրում են ներկայիս դատական համակարգի հանդեպ բնակչության անվստահությամբ։

«Ի տարբերություն կառավարության և խորհրդարանի՝ դատարանները ժողովրդի վստահությունը չեն վայելում։ Հենց այդ պատճառով են դատարանի որոշումները մշտապես հուզումներ առաջացնում հասարակությունում, հասարակությունը պարզապես չի վստահում մեր դատական համակարգին, և դա կարող է մշտական ճգնաժամի աղբյուր դառնալ», – հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Դատաիրավական համակարգը բարեփոխելուն կօգնեն եվրոպացի մասնագետները։ Եվրախորհրդի մարդու իրավունքների քարտուղարության գլխավոր տնօրենի գլխավորությամբ պատվիրակությունը Հայաստան է ժամանել հստակ քայլեր քննարկելու համար, թե ինչպես օգնել բարեփոխումների ընթացքին։ Կրիստոս Ջակումոպոլիսը հաղորդել է, որ կառույցը ողջունում է և ամեն կերպ կաջակցի Հայաստանի իշխանությունների քայլերին, որոնք ուղղված են դատական համակարգի բարեփոխմանը։

Եվրոպացի փորձագետների կարծիքը

Դատաիրավական բարեփոխման մասնագետ, Եվրոպական քաղաքականության «Բաց հասարակություն» հիմնադրամի ավագ գիտաշխատող Իսկրա Կիրովան կարծում է, որ բողոքի փողոցային ցույցերն ու իշխանափոխությունը Հայաստանում անցյալ տարի տեղի են ունեցել, այդ թվում, այն պատճառով, որ մարդիկ դատարանների անկախություն էին ակնկալում․

«Հայաստանն իրոք արմատական փոփոխությունների կարիք ունի։ Նախորդ իշխանությունն ամբողջությամբ վերահսկում էր դատարանների կազմը։ Չարաբաստիկ դատական համակարգը ծառայում էր իշխանությունների շահերին, որոնք ուզում էին պահպանել այդ իշխանությունը»։

Միաժամանակ փորձագետը Հայաստանի գործող իշխանություններին խորհուրդ է տալիս լրջորեն մտածել և չսխալվել այն մեխանիզմների ընտրության հարցում, որոնք կկիրառվեն բարեփոխումների ընթացքում․

«Հայաստանի վարչապետն ու նրա կառավարությունը պետք է հստակ ցույց տան միջազգային գործընկերներին և ժողովրդին, որ դատաիրավական փոփոխությունների հարցում լուրջ են տրամադրված և լի են բարեփոխումները ճիշտ ճանապարհով անցկացնելու վճռականությամբ»։

Ինչի՞ց ամեն ինչ սկսվեց

Ամեն ինչ սկսվեց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին դատարանի որոշումից։ Դատավորը հաշվի առավ Լեռնային Ղարաբաղի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջնորդությունը։ Նրանք իրենց պատասխանատվությամբ խնդրել էին դատարանին փոփոխել Քոչարյանի  խափանման միջոցը՝ հաշվի առնելով «նրա ավանդը երկու հայկական հանրապետությունների կայացման գործում և նրա ավանդը ղարաբաղյան պատերազմում և հայկական բանակի կայացման մեջ»։

Հայաստանի նախկին նախագահը հինգ ամսից ավելի կալանքի տակ էր սահմանադրական կարգը տապալելու և երեք միլիոն դոլար կաշառք ստանալու մեղադրանքով։

Այս որոշումը երկրի հազարավոր քաղաքացիների դժգոհությունն էր առաջացրել։ Դատավճռի հրապարակումից հետո վարչապետը կոչ արեց մարդկանց փողոց դուրս գալ և արգելափակել դատարանների մուտքերը։ Նա բացատրեց, որ իր կողմնակիցներին այդպիով խնդրում է աջակցել դատական համակարգը բարեփոխելու իր մտադրությանը։

«Իրազեկ քաղաքացի» հասարակական կազմակերպության հաշվարկներով, Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքել էր 1100 մարդ։ Ակցիան մի քանի ժամ տևեց։

Ակցիային զուգահեռ ուղիղ եթերում վարչապետը պարզաբանեց, թե ինչպես է պատրաստվում բարեփոխել դատական համակարգը․

  1. Բոլոր դատավորներն առանց բացառության պետք է վեթինգ անցնեն [վստահելիության ստուգում — JAMnews]։ Այսինքն, հասարակությունը պետք է տեղյակ լինի դատավորների քաղաքական կապերի, նրանց գույքի, ինչպես նաև նախկինում նրանց գործունեության, պրոֆեսիոնալ և անձնական որակների մասին։
  2. Հրաժարական պետք է տան կամ աշխատանքից ազատվեն այն դատավորները, որոնք, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, խախտումներով են վճիռներ կայացրել։
  3. Բոլոր դատավորները, որոնք գիտակցում են, որ չեն կարող օբյեկտիվ լինել, պետք է հրաժարական տան։
  4. Երկու ամսում պետք է անցումային արդարադատության մեխանիզմներ ներդրվեն, որոնք կառավարությունը սկսել է մշակել նախորդ յոթ-ութ ամիսներին։
  5. Խորհրդարանը պետք է օրենսդրական բազա նախապատրաստի անկախ դատական համակարգի կայացման համար։

Հայաստանում դեռևս ակտիվորեն քննարկվում են անցումային արդարադատության մեխանիզմները․ միասնական կարծիք չկա։ Եվրոպացի փորձագետները խոստանում են կիսվել փորձով և օգնել ընտրել հնարավոր տարբերակներից ամենահարմարը Հայաստանի համար։


Կարդալ ավելին JAMnews-ում