Նրանք կոչ են արել նաև դադարեցնել ճնշումները այլախոհների նկատմամբ, անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել լրագրողների նկատմամբ հետապնդումները:" />

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անմիջապես ազատ արձակել Մեհման Հուսեյնովին և այլ քաղբանտարկյալներին։

Նրանք կոչ են արել նաև դադարեցնել ճնշումները այլախոհների նկատմամբ, անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել լրագրողների նկատմամբ հետապնդումները:

Բլոգեր Մեհման Հուսեյնովը 2 տարվա ազատազրկման էր դատապարտվել և մարտ ամսին արդեն պետք է ազատ արձակվեր: Նրան նոր մեղադրանք է ներկայացվել, որը սպառնում է մի քանի տարվա ազատազրկում: Ի նշան համերաշխության 11 այլ մարդ` քաղբանտարկյալներ բանտում և քաղաքական ակտիվիստներ միացել է նրա հացադուլին:

17.01

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել` պահանջելով, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ ազատ արձակեն Մեհման Հուսեյնովին և հանեն նոր մեղադրանքը: Նրանք կոչ են արել նաև դադարեցնել ճնշումներն այլախոհների դեմ, անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել լրագրողների նկատմամբ հետապնդումները:

Եվրախորհրդարանը նաև կոչ է անում ԵՄ պաշտոնյաներին հրապարակայնորեն արտահայտել իրենց անհանգստությունը Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ:

Նույն օրն առավոտյան, Մեհման Հուսեյնովի եղբայրը` Էմին Հուսեյնովը, բաց նամակով դիմել է Եվրախորհրդարանի պատգամավորներին։ Նամակում մասնավորապես գրել է, որ խորապես ցնցված է ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալմստրեմի խոսքերից․ վերջինս կոչ էր անում Մեհմանին դադարեցրել հացադուլը։ Էմին Հուսեյնովը խնդրել է Եվրախորհրդարանին քվեարկել Մեհմանի և մյուս քաղբանտարկյալների փրկության համար:

16.01

Մուսավաթ կուսակցության խորհրդի անդամ, Թոֆիկ Յագուբլուին առողջական խնդիրների պատճառով և ընկերների հորդորով, դադարեցրել է հացադուլը։

15.01

  • «Մուսավաթ» կուսացության գրասենյակում հացադուլ անող յոթ ընդդիմադիրներից երկուսը դադարեցրել են հացադուլը։ Մյուս հինգից երկուսն անցել են չոր հացադուլի՝ հրաժարվելով ջուր խմել։
  • Այսօր առավոտյան հացադուլ է հայտարարել լրագրող Խադիջա Իսմայիլը։
  • «Մուսավաթ» կուսակցության առաջնորդի տեղակալ Թոֆիկ Յագուբլուն, որն արդեն 12 օր հացադուլ է աում, կոչ է արել համաքաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ընդդիմության բողոքի հանրահավաքին, որն անցկացվելու է հունվարի 19-ին։

14.01

Հինգ քաղբանտարկյալ գաղութում հացադուլ է հայտարարել որպես համերաշխության նշան դատապարտված բլոգեր Մեհման Հուսեյնովին։ Նրանք միանում են նոր մեղադրանքի դեմ նրա բողոքին, թե իբր նա բանտապանի է ծեծել, որը սպառնում է նրա կալանքը երկարաձգել ևս մի քանի տարով։ Հունվարի 13-ին սոցցանցերում տարածվել էր նրանց գրավոր ուղերձը, որում նրանք կոչ են անում բոլոր քաղբանտարկյալներին միանալ ակցիային։

Մանրամասն՝ հացադուլի պատճառների և նպատակների մասին

Դեկտեմբերի 26-ին Մեհման Հուսեյնովը հացադուլ էր հայտարարել՝ դրանով իսկ բողոքի ալիք բարձրացնելով հասարակության ընդդիմադիր տրամադրություններ ունեցող բնակչության շրջանում։ Հունվարի սկզբից հացադուլ սկսեցին ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստները։ Այժմ նրանց թիվը հասնում է յոթի, և հացադուլը նրանք անում են «Մուսավաթ» կուսակցության գրասենյակում։

• Ինչո՞ւ է Մեհման Հուսեյնովը հացադուլ հայտարարել

• Ադրբեջանցի բանտարկյալների մայրերը պատմում են, թե ինչու են իրենց որդիները բանտում հայտնվել

Համար 13 գաղութում հացադուլ հայտարարած հինգ ակտիվիստներից երկուսը խղճի գերի է ճանաչվել։ Նրանց թվում է Բայրամ Մամեդովը, որը հայտնի է որպես «հուշարձանի գերի»։ Նա և Գիաս Իբրահիմովը յուրաքանչյուրը տասը տարվա ազատազրկման էր դատապարտվել թմրանյութերի վաճառքի մեղադրանքով այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանին հեգնական գրառում էր կատարել։

Բանտարկյլաների ուղերձում ասվում է, որ եթե այժմ բոլոր քաղբանտարկյալները չսկսեն պաշտպանել իրենց իրավունքները, վաղը նրանցից յուրաքանչյուրի «բարձի տակ թմրանյութեր կամ տանկ կհայտնաբերեն կամ կմեղադրեն, թե ինչ-որ մեկին ծեծել են»։ Նրանք քննադատում են նաև «արևմտյան կազմակերպություներին», որոնք աչք են փակում Ադրբեջանում կատարվող իրադարձությունների վրա։

Քրեակատարողական ծառայությունը պնդում է, որ ոչ մի հացադուլ էլ չկա։

Ի՞նչ է տեի ունենում Մեհմանի հետ հիմա

Ինչ վերաբերում է Մեհմանին, ապա մի քանի օր առաջ ստամոքսի ցավերի պատճառով նա սկսել է կաթ և ջրիկ կաթնամթերք ընդունել։ Հասարակությունում վեճեր են գնում, թե արդյոք կարելի է համարել, որ հացադուլը դեռ շարունակվում է։

Հունվարի 10-ին մամուլում հայտնվեց Մեհմանի ձեռքով գրված հայտարարության լուսանկարը։ Դրանում ասվում է, որ նա չէր ցանկանում իր շուրջ իրարանցում ստեղծել, և պատասխանատվություն չի կրում իր եղբոր՝ քաղէմիգրանտ Էմին Հուսեյնովի համար։

Այդ “հանգստացնող” հայտարարությունը մեծապես հակասում էր Մեհմանի խոսքերին, որը հունվարի 6-ին փոխանցել է նրա փաստաբան Շահլա Գումբատովան․

«Ես հացադուլս չեմ դադարեցնելու։ Իմ ազատազրկման ժամկետն ավարտվում է մարտի 2-ին։ Եթե մարտի 2-ին ինձ ազատ չարձակեն, ես այլ կերպ կսկսեմ գործել։Ոչ թե որ վախենում եմ նոր ժամկետից, չեմ ուզում ևս 5-6 տարի անցկացնել բանտում, ոչ թե որ թույլ եմ։ Ընդհակառակը, այժմ ես ինձ պայքարի համար շատ ուժեղ եմ զգում։ Մինչև հիմա հարյուրավոր քաղբանտարկյալներ նստել են մտացածին մեղադրանքով և զոհաբերել իրենց ազատությունը, սակայն այդ զոհաբերությունը ոչինչ չի փոխել, իրավիճակը նույնն է և նույնիսկ ավելի է վատթարանում։ Դա նշանակում է, որ պետք է էլ ավելի առաջ գնալ և զոհաբերել էլ ավելի մեծ արժեքներ՝ հնարավոր է, ինչ-որ բան փոխելու համար»։

Էմին Հուսեյնովը լրագրող է և Լրագրողների ազատության և անվտանգության ինստիուտի տնօրենն, ապրում է Շվեյցարիայում։ Այժմ նա հեռախոսով շփվում է եղբոր հետ և հասարակության ու Մեհման Հուսեյնովի միջև միջնորդի դեր է կատարում։ Նա պնդում է, որ Մեհմանն ուժեղ ճնշման տակ է․ «Մեհմանն ընդգծել է, որ չի տիրապետում այն տեղեկություններին, որ իր անունից տարածվում են»։

Մեհմանի փաստաբան Շահլա Գումբատովան նույնպես զարմացած էր՝ իմանալով Մեհմանի հայտարարության մասին։

Հունվարի 11-ին Մեհմանին քննչական մեկուսարանում այցելել էին Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավարի տեղակալը, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի և Գերմանիայի դեսպանատների աշխատակիցները։ Այդ այցի արդյունքում նրանք հայտարարել էին միայն, որ «Եվրամիության պատվիրակությունը շատ ուշադիր հետևում է իրավիճակին»։

Էմին Հուսեյնովը լրագրող է և Լրագրողների ազատության և անվտանգության ինստիուտի տնօրենն, ապրում է Շվեյցարիայում։ Այժմ նա հեռախոսով շփվում է եղբոր հետ և հասարակության ու Մեհման Հուսեյնովի միջև միջնորդի դեր է կատարում։ Նա պնդում է, որ Մեհմանն ուժեղ ճնշման տակ է․ «Մեհմանն ընդգծել է, որ չի տիրապետում այն տեղեկություններին, որ իր անունից տարածվում են»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում