Վրաստանում կանանց շարժման ներկայացուցիչները մարտի 8-ը նշել են կին-տրանսգենդերների հետ համերաշխության ակցիայով" />

«Ես կին եմ». մարտի 8-ը Թբիլիսիում: Լուսանկարներ

Վրաստանում կանանց շարժման ներկայացուցիչները մարտի 8-ը նշել են կին-տրանսգենդերների հետ համերաշխության ակցիայով

Կանանց միջազգային օրը Թբիլիսիում նշել են ակցիայով՝ ի պաշտպանություն կին-տրանսգենդերների իրավունքների

«Ես կին եմ. խոստովանե՛ք» կարգախոսով ակցիան անցկացվեց Արդարադատության տան մոտ: Դրա մասնակիցները պահանջում էին նույնականացման փաստաթղթերում սեռը նշելու փոփոխության իրավունք ունենալ:

Կին-տրանսգենդերները կարծում են, որ իրենց իրավունքները խախտվում են, երբ անձնագրերում նշվում է այն սեռը, որը տարբերվում է նրանից, թե ինչ սեռի են նրանք իրենց զգում:

Միրանդա Պագավա, կին-տրանսգենդեր, ակտիվիստ

«Ինձ մոտ այս օրը հաճելի ասոցիացիաներ է առաջացնում: Կարծում եմ՝ բոլոր կանայք պետք է  նշեն մարտի 8-ը: Այսօր պատրաստվում ենք նշել տոնը նեղ շրջապատով: Այսօր բազմաթիվ նվերներ և շնորհավորանքներ եմ ստացել: Ինչպես ցանկացած կին, ես այսօր ուշադրության կենտրոնում եմ»:

___

Այա Բերայա, գենդերային հարցերի փորձագետ, ֆեմինիստական շարժման ակտիվիստ.

«Իրականում, մարտի 8-ը տոն չէ, այլ հայրիշխանության դեմ կանանց պայքարի օր: Պետությունների, հասարակությունների, մշակույթների մեծ մասն այսօր էլ են պատրիարխալ: Իսկ մարտի 8-ն այն օրերից մեկն է, երբ կանայք կազմակերպված ձևով բողոքել են իրենց իրավունքների ոտնահարման դեմ»:

___

Աննա Սուբելիանի, ակտիվիստ

«Մանուկ ժամանակ ես չգիտեի այս օրվա իսկական նշանակությունը, այն ինձ մոտ ասոցացվում էր ամեն քայլափոխին նվիրվող մանուշակների հետ: Իսկ իրականում, սա այն օրն է, երբ մենք միմյանց հիշեցնում ենք, որ, չնայած իրավիճակի որոշակի բարելավմանը, մենք դեռ շատ անելիքներ ունենք: Կանանց շրջանում առավել իրավազուրկ է տրանսգենդերային խումբը, և մենք այսօր հավաքվել ենք հենց նրա համար, որ նրանց համերաշխություն հայտնենք: Կին-տրանսգենդերները արժանի են ապրելու լիարժեք կյանքով, աշխատելու, ընտանիք կազմելու, ինչպես ցանկացած մարդ»:

___

Բեքա Գաբադաձե, ԼԳԲՏ-ակտիվիստ

«Մարտի 8-ն, առաջին հերթին, այն օրն է, որը կապված է կնոջ աշխատանքի իրավունքի հետ: Կարծում եմ, մենք պետք է մտածենք, թե ինչ աշխատանք են անում կանայք, տնային տնտեսություն վարելիս: Դա բնական մի բան է համարվում: Անհրաժեշտ է փոխել հասարակական վերաբերմունքն այդ հարցին, և կանանց աշխատանքի վերագնահատումը պետք է մարտի 8-ի ուշադրության  կենտրոնում լինի»:

___

Մերի Կուրտանիձե, ակտիվիստ.

«Շատ կցանկանայի, որպեսզի մարտի 8-ը բոլոր կանանց հիշեցներ, որ այսօր տիրող անիրավահավասարությունը, որում ստիպված ենք ապրել, չի վերացվի առանց մեր պայքարի: Ինձ համար ամեն օրն է պայքար, սակայն մարտի 8-ին մեր բողոքը պետք է առանձնապես բարձր լինի: Այս տարի Կանանց շարժումը ձայների մեծամասնությամբ որոշել է ակցիա անցկացնել, որը նվիրված է կին-տրանսգենդերների խնդիրներին: Նրանց դրությունը Վրաստանում ծայրահեղ ծանր է: Այդ պատճառով էլ այս մարտի 8-ը՝ կին-տրանսգենդերների հետ համերաշխության ակցիայով, ինձ համար շատ առանձնահատուկ օր է»:


Կարդալ ավելին JAMnews-ում