Օրակագում վիզաների ազատականացման հարցն է " />

ԵՄ-ը ավելացրել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության չափը

Օրակագում վիզաների ազատականացման հարցն է

Եվրամիությունը հեղափոխությունից՝ 2018թ-ի ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունից, հետո ավելացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ֆինանսավորումը։ 2019թ-ին Հայաստանին ԵՄ տրմադրվող օգնությունն ավելին է, քան նախորդ տարի։

Միայն կանանց համար․ թե ինչպես է Հայաստանում գործարկվել «սոցիալական բիզնեսը»

Հայաստան․ արտասահմանցիների հանգրվան

«2019թ-ին ԵՄ աջակցությունը գնահատվում է 40 մլն եվրո։ Նաև լրացուցիչ ֆոնդ է նախատեսվում 25 մլն եվրոյի չափով», – հաղորդել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստին։

Ի՞նչ բարեփոխումների է աջակցել Եվրամիությունը

2014թ-ից Եվրամիությունը Հայաստանին մոտ 120մլն եվրոյի ֆինանսական աջակություն է ցուցաբերել։

Ֆինանսավորվել են այն ծրագրերը, որոնք ուղղված են երկրի տնտեսական զարգացմանը, նորարարություններին, օրինականության ամրապնդմանն ու բիզնես-միջավայրի զարգացմանը։ Եվրամիությունն աջակցություն է ցուցաբերել ընտրությունների անցկացման և միջազգային կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման, ինչպես նաև էներգետիկայի ոլորտի արդյունավետության բարձրացման ծրագրերի համար։

Այժմ այն աջակցելու է իրավական և կրթական համակարգերի բարեփոխմանը։

2014թ-ից Հայաստանը որպես գրանտ 70մլն եվրո է ստացել Հարևանության ներդրումային հիմնադրամի միջոցով։ Ընդհանուր առմամբ Հայաստանում ԵՄ ներդրումները կազմել են ավելի քան 400 մլն եվրո։

Համագործակցության ամրապնդում

Եվրամիության հետ համագործակցությունը որպես երկրի համար կարևոր էր գնահատվում դեռ նախորդ իշխանությունների կողմից։ 2017թ-ի նոյեմբերի 24-ին ստորագրվել է ԵՄ և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը։

2018թ-ի ապրիլի 11-ին այն վավերացվել է երկրի խորհրդարանի կողմից։ Ընդ որոմ, դա այն սակավաթիվ փաստաթղթերից մեկն էր, որը հայ պատգամավորների միաձայն հավանությանն էր արժանցել։ Փաստաթուղթը հաստատվել է Եվրախորհրդարանի կողմից։ Համաձայնագիրը մասնակի ուժի մեջ է մտել 2018թ-ի հունիսի 1-ին։ Վերջնականապես այն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ վավերացվի ԵՄ անդամ 28 երկրների կողմից։ Տվյալ պահին դա արել է 13 երկիր։

Վիզայի ռեժիմի ազատականացում

Հայաստանի իշխանությունների համար առաջնահերթություններից մեկը վիզաների ազատականացման հարցն է։ Եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստին ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը պատգամավորներին ասել է․

«Այս հարցը գտնվում է օրակարգի առաջնահերթ հարցերի թվում։ Տվյալ համատեքստում աշխատանք է տարվում ինչպես ԵՄ-ում՝ հանձնաժողովի և խորհրդի միջոցով, այնպես էլ Եվրամիության անդամ երկրների օգնությամբ։ Մենք փորձում ենք երկխոսություն ապահովել անդամ երկրների հետ այն ներուժի, հնարավորությունների փորձագիտական գնահատման համար, որոնք ստեղծվել են Հայաստանում վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկ ապահովելու համար»։

Հայաստանի և Եվրամիության միջև մոբիլության շուրջ գործընկերության մասին փաստսաթուղթը ստորագրվել է դեռ 2011թ-ին։ Կողմերը պարտավորվել են․

  • ավելացնել ԵՄ և Հայաստանի քաղաքացիների միջև մոբիլությունը,
  • ապահովել միգրացիոն հոսքերի ավելի լավ կառավարում,
  • կանխել և կրճատել ապօրինի իմիգրացիան։

Այդ կապակցությամբ ևս մեկ համաձայնագիր է ստորագրվել՝ վիզաների տրամադրման պարզեցման մասին։ Այն ուժի մեջ է մտել 2014թ-ի հունվարին։ Վիզայի ռեժիմի ազատականացման համաձայնագրի կատարումը կարգավորող համատեղ կոմիտեի նիստերը յուրաքանչյուր տարի գրանցել են, որ այդ համաձայնագրերի պայմանները կատարվում են։ Դա էլ թույլ է տվել հասնել այն կետին, երբ արդեն կարող է երկխոսություն սկսվել ԵՄ և Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմի մասին։


Կարդալ ավելին JAMnews-ում