«Գործը հասել է նրան, որ պետությունը բնակիչներին վախեցնում է պետական ինստիտուտներով, օրինակ բանակ զորակոչվելով»,- մեկնաբանում է ռուս փորձագետը: " />

Եթե ընտրություններին չմասնակցես, քո տանը բնակություն կհաստատի միասեռական. նոր քաղաքական գովազդ Ռուսաստանոմ

«Գործը հասել է նրան, որ պետությունը բնակիչներին վախեցնում է պետական ինստիտուտներով, օրինակ բանակ զորակոչվելով»,- մեկնաբանում է ռուս փորձագետը:

Սոցցանցերի ռուսական սեգմենտում հարյուր հազարավոր դիտումներ է հավաքում մի հոլովակ, որը բնակչությանը քարոզում է մասնակցել 2018թ. մարտի 1-ին Ռուսաստանում նախատեսված նախագահական ընտրություններին:

Ֆիլմի հեղինակները (ենթադրաբար՝ «Դաբլբի» ստուդիան) պատմում են, թե ինչ սարսափների շարք կարող է սպասվել, եթե ընտրողները չգնան քվեարկելու. դպրոցական որդին դարձել է պիոներ և պետք է 4 մլն ռուբլի (70 հազար դոլար) վճարի իր դպրոցի պաշտպանության համար, զինկոմիսարիատում ղեկավարում է սևամորթ և 52-ամյա հերոսին տանում է բանակ՝ ծառայելու, զուգարան կարելի է մտնել միայն հատուկ գրաֆիկով: Չեն շրջանցել նաև միասեռականների թեման. ընտանիքում տեղավորել են «ժամկետնանց միասեռականի», որը տխրում է զուգընկերոջից բաժանվելու համար և հիմա ստիպված պետք է քնի տեսանյութի հերոսի հետ:   

Տեսանյութի մասին շատ են գրում մամուլում և սոցցանցերում, և շատերը ենթադրում են, որ այն ուղղակիորեն կապված է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի արշավի հետ, որն ամբողջ երկրով մեկ ակցիաներ է անցկացնում և փորձում է բնակչությանը համոզել գործադուլներ անցկացնել ու չմասնակցել ընտություններին: Ընտրական կոմիտեն հրաժարվել է գրանցել Նավալնիին որպես նախագահի թեկնածու, և ընդդիմադիրը դա համարում է նշան առ այն, որ ընտրությունները կեղծվում են դեռ նախքան սկսվելը:

«Ժամկետնանց միասեռականը» ընդհանրապես ոչ մեկի ոչ մի շանս չի թողնում»,- գրում է ռուսական Republic պարբերականի վերլուծաբան Օլեգ Կաշինը:

«Սա ֆիլմ է այն մասնին՝ ինչպես են իշխանությունները պատկերացնում միջին վիճակագրական ռուս ընտրողին՝ նրա հայցքներն ու վախերը, նրա մշակույթը, լեզուն:

Իհարկե, ավելի տրամաբանական կլիներ, որ հոլովակում միասեռականի փոխարեն լիներ ուկրաինացի մի ծայրահեղական: Բայց, չգիտես ինչու, ընտրել են միասեռական: Հավանաբար որովհետև՝ որպեզի անկայունությունը վախեցնի, անհրաժեշտ է կայունություն: Բայց, թերևս, հենց այդ հարցում էլ իշխանություններն այնքան լուրջ կասկածներ ունեն, որ անկայունությամբ որոշել են չվախեցնել:

Փոխարենը, վախեցնում են բանակով: Զորակոչված լինելու վախը հին, ընդհանուր և հավերժ վախ է: Բայց չէ՞ որ, ընդհանուր առմամբ, բնակիչներին բանակով կարող են վախեցնել իշխանությունների քննադատները, ամեն տեսակի խաղաղասերները, այլախոհները և ընդդիմադիրները:

Երբ մարդկանց բանակով վախեցնում է հենց պետությունը (իսկ կասկած չկա, որ հենց նա է կանգնած այդ հոլովակի ետևում), դրանում տրագիկոմիկ հակասություն կա: Որովհետև պետությունը վախեցնում է հենց իրենով՝ որ ինքը այդքան սարսափելի է»:


Կարդալ ավելին JAMnews-ում