Ավերիչ բնական աղետի նախաշեմին ԱՄՆ նախագահը փոխել է իր արտաքին քաղաքական պլանները" />

«Դորիան» փոթորիկը սպառնում է ԱՄՆ-ին

Ավերիչ բնական աղետի նախաշեմին ԱՄՆ նախագահը փոխել է իր արտաքին քաղաքական պլանները

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի ծովափին է մոտենում «Դորիան» փոթորիկը, հաղորդում է CNN-ը։ Դրան վտանգավորության հինգբալանի սանդղակով 4-րդ աստիճան է շնորհվել։

Ըստ օդերևութաբանների՝ «Դորիանը» կարող է դառնալ ԱՄՆ ամենաավերիչ փոթորիկը 90-ականների սկզբից։ Այն համեմատում են 1992թ-ի «Էնդրյու» փոթորիկի հետ, որի վնասները գնահատվել էին մոտ 30 մլրդ դոլար։

Ֆլորիդայում անհապաղ փակվում են բենզալցակայաններն ու առևտրի կենտրոնները։ Դատարկվել են մթերային խանութների վաճառասեղանները․ բնակչությունը պատրաստվում է բնական աղետի երկարատև հետևանքներին։

«Դորիանի» մոտենալու կապակցությամբ ԱՄՆ նախագահը հրաժարվել է Լեհաստան այցից, որտեղ պետք է մասնակցեր Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։


Կարդալ ավելին JAMnews-ում