Ուկրաինայում դեսպանի պաշտոնակատարի ցուցմունքները կարող են ծանրակշիռ հիմք հանդիսանալ Թրամփի իմպիչմենտի համար" />

Ուկրաինան Թրամփի շանտաժի զո՞հն է: Հինգ սկանդալային փաստ՝ ամերիկացի դիվանագետից

Ուկրաինայում դեսպանի պաշտոնակատարի ցուցմունքները կարող են ծանրակշիռ հիմք հանդիսանալ Թրամփի իմպիչմենտի համար

Ուկրաինան շարունակում է ակտիվորեն քննարկել ամերիկյան առաջատար դիվանագետ, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բիլ Թեյլորի ելույթը Կիևում։

Հոկտեմբեր 22-ին նա ցուցմունք է տվել Կոնգրեսի փակ լսումների ընթացքում՝ ԱՄՆ նախագահի իմպիչմենտի վերաբերյալ:

Իմպիչմենտի ընթացակարգի մեկնարկի համար առիթ են դարձել այն կասկածները, որ Թրամփը շանտաժի է ենթարկել Ուկրաինայի նախագահ Զելենսկուն՝ նրանից կոմպրոմատ պահանջելով գալիք նախագահական ընտրություններին իր հավանական մրցակից Ջո Բայդենի վերաբերյալ։

• Նախագահ Թրամփին կփորձեն հեռացնել իշխանությունից

• Վրաստանի նախագահն անհարմար վիճակում է հայտնվել՝ ԱՄՆ նախագահի թվիթով կիսվելուց հետո

• Կապիտուլյացիա՞, թե՞ երկար սպասված խաղաղություն։ Ինչի՞ն է համաձայնել Ուկրաինան

CNN-ը հավաքել է Թեյլորի ցուցմունքի ամենապայթյունավտանգ մասերը։

Ոչ պաշտոնական դիվանագիտություն

«… Գործել է Ուկրաինայի հետ ԱՄՆ կապի ոչ ֆորմալ, ոչ պաշտոնական միջոց …»։

Բիլ Թեյլորը նշել է նրանց, ովքեր Ուկրաինայի նկատմամբ կուլիսային դիվանագիտություն են իրականացրել՝ ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Սոնդլանդն, Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Վոլքերը, Թրամփի անձնական իրավաբան Ջուլիանին, Էներգետիկայի նախարար Պերին։

Ավելի վաղ անանուն իրազեկիչն ԱՄՆ հատուկ ծառայություններից բողոքել է իր ղեկավարությանը, որ Ջուլիանին ուղղիղ կապի մեջ է Կիևի հետ՝ անտեսելով անվտանգության ոլորտում ԱՄՆ ազգային շահերի պահպանման կանոնները։

«Հող եմ փորելու»

«Դեսպան Սոնդլանդն ինձ հաղորդել է, որ նախագահ Զելենսկուն խորհուրդ է տվել Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ օգտագործել «Հող եմ փորելու» արտահայտությունը, երբ խոսքը գնա «հետաքննությունների» մասին»։

Խոսքը երկու հետաքննությունների մասին է, որոնցում շահագրգռված է Թրամփը։

Առաջինը վերաբերում է Ուկրաինայում Ջո Բայդենի՝ գալիք նախագահական ընտրություններում Թրամփի հնարավոր մրցակիցներից մեկի որդու բիզնեսին։ Երկրորդն՝ ԱՄՆ-ում 2016թ-ի նախագահական ընտրություններին հօգուտ Հիլարի Քլինթոնի Ուկրաինայի ենթադրվող միջամտությանը։

Առաջին անգամ երդման տակ վկայություն է տրվել, որ Թրամփի ներկայացուցիչն արտասահմանյան առաջնորդին ստիպել է օգնել իրեն ներքաղաքական նպատակներին հասնելու համար։

Հանրային պարտավորության պարտադրում

«…Նախագահ Թրամփն ուզում էր, որ նախագահ Զելենսկին հանրային կերպով պարտավորվի անցկացնել այդ հետաքննությունները»։

Ըստ Թեյլորի՝ նախագահ Թրամփն ուզում էր, որ Զելենսկին հանրային կերպով խոստանա հետաքննել Ուկրաինայում Բայդենի որդու գործունեությունն ու ամերիկյան ընտրություններին այդ երկրի միջամտությունը։

Որպես պարտադրման գործիք օգտագործվել է Ուկրաինային ուղղված ամերիկյան ռազմական և ֆինանսական օգնության սառեցումը։

ԱՄՆ պաշտոնական քաղաքականությանը հակառակ

«․․․Զելենսկուն հանրային կերպով այդ հետաքննություններն անցկացնելու խոստում տալու պարտադրանքի փորձն այն բանի օրինակ է, թե ինչպես են Ջուլիանիի ոչ ֆորմալ գործողությունները հակասել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ պաշտոնական քաղաքականությանը»։

Թեյլորի կարծիքով, Թրամփի անձնական իրավաբան Ջուլիանիի գործողությունները խաթարել են ԱՄՆ պաշտոնական քաղաքականության նկատմամբ ուկրաինական կողմի վստահությունը։

Բիլ Թեյլորը ժամանել է Սենատ Թրամփի իմպիչմենտի գործով վկայություն տալու։ Վաշինգտոն, , 2019թ․ հոկտեմբերի 22։ REUTERS/Carlos Jasso


Կարդալ ավելին JAMnews-ում