Վրացի պոետ Դիանա Անֆիմիադին մի քանի խորհուրդ է տալիս ծնողներին, որոնք աուտիզմ ունեցող երեխաներ են մեծացնում" />

Դիանա Անֆիմիադի. «Գրված է նրանց համար, ովքեր վախենում են «աուտիզմ» բառից

Վրացի պոետ Դիանա Անֆիմիադին մի քանի խորհուրդ է տալիս ծնողներին, որոնք աուտիզմ ունեցող երեխաներ են մեծացնում

Մարդիկ, ովքեր ինչ-որ կերպ առնչվում են աուտիզմի հետ, խուսափում են այդ թեմայով խոսել: Սակայն ինչպե՞ս լռել, եթե խոսքը գնում է սեփական երեխաներիդ մասին:

Դիանա Անֆիմիադին վրացի պոետ է՝ 7-ամյա Գիորգիի մայրը: Նա մի քանի խորհուրդ ունի այն ծնողներին, որոնց երեխաներն աուտիկ սպեկտրի խախտում ունեն:

 _____________

Դիանա Անֆիմիադին: Լուսանկարը՝ Նատա Սոպրոմաձեի

Վերջին ժամանակներս Ֆեյսբուքում աճել է ընկերներիս թիվը: Նրանց շրջանում շատ են մայրերը, որոնք ինձ հարցեր են տալիս աուտիզմի մասին: Նրանցից շատերը նկատելի կերպով հուզվում են: Կան նաև այնպիսիք, որ չեն գրում: Հենց նրանց է հասցեագրված այս կարճ ուղերձը:

Ե՞րբ ենք թերապևտի մոտ գնալու

Ոչ մի օրինակ կամ հղում մորաքրոջս երեխային կամ Էյնշտեյնին, որն իբր միայն 7 տարեկանում է սկսել խոսել: Ոչ մի «տեսություն» այն մասին, որ տղաներն ավելի ուշ են սկսում խոսել, կամ ոչինչ չեն խոսում այնքան ժամանակ, քանի դեռ խաշլամայի աղը տեղն է:

Լաշա Բուգաձեի բլոգը. սկավառակներ «Չոր կամրջից»

Ծնողների ժամանակն է: Ինչպե՞ս պայքարել խտրականության դեմ

Վրաստանում երեխաների հանդեպ անտարբերության 6 ապացույց

Երեխան 2 տարեկա՞ն է: Լեզուն շփման համար չի՞ օգտագործում, բայց առանց սխալի կարող է արտասանել «հիդրաէլեկտրակայան» կամ «զուգահեռականություն» բառե՞րը: Միանգամից թերապևտի մոտ տարեք:

Իրերն իրենց անուններով կոչեք

Դա դժվար փուլ է: Կարելի է ջանասիրաբար աշխատել, անել ամեն ինչ՝ «աուտիզմ» բառը չարտասանելու համար: Վախը համակում է այդ խոսքից: Այդ բառից վախենում են շրջապատի բոլոր մարդիկ:

Մոռացի՛ր շրջապատի մարդկանց մասին

Ախտորոշումը կառավարումն է, ռազմավարությունը, տեղեկատվությունը: Այդ պատճառով էլ ամեն ինչ պետք է իր անուններով կոչել: Հաշվի առ ախտորոշումն ու սկսի թերապիան. դա երկարատև և բարդ գործընթաց է:

Ուրիշ մայր

Գտիր ուրիշ մայր, որն ավելի մեծ փորձ ունի, շփվեք, թող կիսվի իր փորձով: Իմ բախտը բերել է, այն կինը որին ես գտա, հանգիստ էր, դրական և շատ հանգստացրեց ինձ:

Նրա հետ շփումը դրական փորձ էր:

Չնայրդայնանալ

Որքան էլ բարդ լինի, չի կարելի խուճապի մատնվել, դա միայն խանգարում է՝ ոչնչի չօգնելով: Իսկ երեխան այդ ընթացքում ինքն էլ է նյարդայնանում՝ իր շուրջ տեսնելով նյարդայնացած մարդկանց, սկսում է իրեն անմեղ մեղավոր զգալ:

Ես թերևս հուզվում էի և հիստերիայի մեջ էի 3-4 օր: Լալիս էի: Բանաստեղծություններ էի գրում… Իսկ հետո դարձա երջանիկ մայր, որն ամեն օր ուրախանում է իր երեխայի հաջողությունների համար:

Դա աշխատում է, հավատացեք:

Գլխավորը երեխան է

Գլխավորը երեխայի շահերն ու առաջնահերթությունները պետք է լինեն: «Վայ, երեխային ուրիշ դասարան տեղափոխեմ, որովհետև այս դասարանի երեխաների ծնողներն անհանգստացած են», «Մանկապարտեզի դաստիարակին նկատողություններ չեմ անելու. նրա աշխատավարձն առանց այդ էլ ցածր է», «Վայ, միայն թե չանհանգստացնեմ ավտոբուսի մյուս ուղևորներին»:

Մոռացեք այդ ամենի մասին: Գլխավորը երեխան է, մնացած ամեն ինչ երկրորդական է, յուրաքանչյուրը թող իր խնդիրների մասին մտածի:

Չվախենալ

Ամեն ինչ կկարգավորվի, ամեն ինչ լավ կլինի, աշխատեք, մի վախեցեք: Համարեք, որ առեղծվածի, համակարգչային խաղի հետ գործ ունեք, որում պետք է «նոր կյանքի» հասնեք և միավորներ հավաքեք:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում