Ծննդաբերում են 15-17 տարեկանները, նշանակում է՝ օրենսդրական արգելքները վաղ ամուսնությունների խնդիրը չեն լուծել " />

Դեռահաս մայրերի երեխաներն Ադրբեջանում կազմում են 2018թ-ին ծնվածների 15%-ը

Ծննդաբերում են 15-17 տարեկանները, նշանակում է՝ օրենսդրական արգելքները վաղ ամուսնությունների խնդիրը չեն լուծել

2018 թ-ին Ադրբեջանում 15-17 տարեկան անչափահաս մայրերը լույս աշխարհ են բերել 2 129 երեխա։ Դա նորածինների ընդհանուր թվի 15%-ն է։

Ընդ որում, Ադրբեջանում քրեական պատասխանատվություն է նախատեսված 16 տարեկանը չլրացած անձանց հետ սեռական կապի համար, իսկ ամուսնանալու պաշտոնական տարիքը 18 տարեկանն է։

• Վաղ սեքս․ ի՞նչ են այդ մասին մտածում Ադրբեջանում

• Փոխնակ մայրությունը Հայաստանում

• Ի՞նչ է կանգնած Վրաստանի դպրոցներում սեռական կրթության ճանապարհին

Եթե հավատանք վիճակագրությանն, ապա անչափահաս մայրերի ծննդաբերած երեխաների թիվը վերջին երեք տարում նվազել է մի քանի հարյուրով․

2015 թվական՝ 2 895;

2016 թվական՝ 2 809;

2017 թվական՝ 2 421։

Չնայած օրենսդրական արգելքներին՝ Ադրբեջանում տարածված են վաղ ամուսնությունները։ Եթե հարսնացուի տարիքը թույլ չի տալիս այդ ամուսնությունը գրանցել պաշտոնապես, պարզապես հարսանեկան խնջույք է կազմակերպվում։

Հետևաբար, նման միություններից ծնված երեխաներն ապօրինածին են համարվում, և հայրը պետք է նրանց ճանաչի այդ դեպքերի համար նախատեսված հատուկ կարգով։

Հասարակական կազմակերպությունները փորձում են պայքարել այս միտման դեմ, կազմակերպելով լուսավորչական արշավներ և կառավարությանն ուղղված կոչերով։

Հաշվի առնելով օրենսդրությունը՝ եթե աղջիկը ծննդաբերում է 15 տարեկանում, ապա այդ երեխայի հորով պետք է սկսի հետաքրքրվել ոստիկանությունը։ Բայց գործնականում բանը դրան գրեթե երբեք չի հասնում։ 

Մանկաբույժ Էլզա Իբրահիմովան պատմում է, որ ինքը հաճախ է գործ ունենում 16 տարեկանը դեռ չլրացած մայրերի հետ։ 

«Սովորաբար դա ընտանիքներ են, որոնց ամուսնությունը գրանցված չէ։ Նրանք օրենքը շրջանցելու տարբեր ձևեր են գտնում։ Բացի այդ, և վաղաժամ ծնունդ ընդունող բժիշկները, և պաշտոնյաները հաճախ դրան մատների արանքով են նայում՝ նման դեպքերն ընկալվում են ոչ թե որպես օրենքի խախտում, այլ պարզապես ազգային ավանդույթ։ Մի խոսքով, եթե ծնողներն ամեն ինչից գոհ են, ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձնում և աղմուկ չի բարձրացնում», – ասում է բժիշկը։


Կարդալ ավելին JAMnews-ում