Էլինա Հաջիևայի ծնողները պահանջում են 59 հազար դոլար փոխհատուցում" />

Դեռահաս աղջկա ինքնասպանությունն Ադրբեջանում․ սկսվել է դպրոցի տնօրենի դատը

Էլինա Հաջիևայի ծնողները պահանջում են 59 հազար դոլար փոխհատուցում

Կայացել են Սևինջ Աբասովայի՝ Բաքվի դպրոցներից մեկի տնօրենի գործով լսումները, որին պատասխանատու են համարում աշակերտի մահվան համար։

• Բուլինգը վրացական դպրոցներում․ երբ չի կարելի ուրիշներին նման չլինել

• Ինչո՞ւ են մանկապարտեզները շքեղություն հայկական գյուղերի համար

14-ամյա Էլինա Հաջիևան ցած էր նետվել դպրոցի պատուհանից 2019թ-ի ապրիլի 4-ին, որովհետև մյուս աշակերտները նրան մշտապես ծաղրում էին, իսկ տնօրենը և ուսուցիչները ոչ մի կերպ չէին արձագանքում դրան։ Գործը երկրում մեծ աղմուկ էր առաջացրել։

Էլինա Հաջիևայի ինքնասպանության մանրամասները

Երբ Էլինան ցած էր նետվել պատուհանից, տնօրենը շտապօգնություն չէր կանչել, դրա  փոխարեն երկու ժամ վիրավոր աղջկան պահել էր իր կաբինետում։ Այնտեղ նա անչափահասների հետ աշխատանքի շրջանային հանձնաժողովի նախագահի հետ Էլինային ստիպել էր պատասխանել իր հարցերին՝ նրա արարքի պատճառների մասին։ Այդ ամենը տեսանկարահանվել էր։

Հետո, երբ Էլինային, ի վերջո, հիվանդանոց էին տեղափոխել, նա երկու ժամ անց մահացել էր ստացած վնասվածքներից։

Բժիշկները ծնողներին թույլ չէին տվել այցելել նրան և ասել էին, որ աղջկա հետ ամեն ինչ կարգին է։

Փոխարենը վերակենդանացման բաժանմունք էին թողել դպրոցի ղեկավարությանն ու տեղական գործադիր իշխանության ներկայացուցիչներին։ Նրանք կրկին «հարցաքննել» էին Էլինային՝ պարզելով նրա արարքի շարժառիթները։

Այս բոլոր մանրամասները սոցիալական ցանցերում էին հայտնվել, մարդիկ վրդովվել էին և արդարություն էին պահանջում։

Հետևանքները

Տնօրեն Սևինջ Աբասովային, նրա տեղակալին և դպրոցի հոգեբանին հեռացրել էին աշխատանքից։ Սկզբում քրեական գործ էր հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով, սակայն հետո այն կարճվել էր։ Տնօրենին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ «վտանգի մեջ թողնելու» և«անփության»։

Սևինջ Աբասովան տնային կալանքի տակ էր։

Էլինայի ծնողներն ու հասարակությունում շատերը համարում էին, որ պետք է ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել։ Բացի այդ, նրանք անօգուտ պահանջում էին պատժել բժիշկներին, դպրոցի հոգեբանին և դասղեկին։

Արդյունքում, մեղադրյալի նստարանին էր հայտնվել միայն տնօրենը։

Առաջին լսումները

Թեև նիստը բաց էր, լրագրողների մեծ մասին թույլ չէին տվել ներկա գտնվել։

Լսումներից հետո Էլինայի ծնողների փաստբանները պատմել էին , որ միջնորդել են հետաքննության վերսկսել և դպրոցի տնօրենին կալանքի տակ առնել։

Տնօրենն, իր հերթին, հերքել է մեղադրանքներն ու միջնորդել գործը կարճել։

Դատարանը բոլոր այդ միջնոդրությունները մերժել էր և ընդունել միայն Էլինայի ծնողների հայցը։ Նրանք պահանջում են իրենց վճարել 100 հազար մանաթ փոխհատուցում [մոտ $59 հազար]։ Այս պահանջը նրանք ուղղում են ինչպես անձամբ Սևինջ Աբասովային, այնպես էլ կրթության նախարարությանը։

Հաջորդ լսումները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին։


Կարդալ ավելին JAMnews-ում