Թբիլիսիի ցուցարարները ներկայացնում են իրենց գլխավոր պահանջը՝ ներքին գործերի նախարարի հրաժարականը" />

Դեղին քարտ՝ Իվանիշվիլիին․ գիշերային ակցիա օլիգարխի տան մոտ

Թբիլիսիի ցուցարարները ներկայացնում են իրենց գլխավոր պահանջը՝ ներքին գործերի նախարարի հրաժարականը

Դեղին քարտեր՝ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին այսպիսի կարգախոսով է հունիսի 27-ին, ուշ երեկոյան ավարտվել Իվանիշվիլիի տան դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիան։ Ցուցարարները երթ են կազմակերպել խորհրդարանի շենքից դեպի օլիգարխի տուն, որտեղ կրկին պահանջել են ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը։

დღე მერვე, რუსთაველის გადაკეტვა აღარ გვყოფნის, წავედით პატრონი გავაღვიძოთ 🙂 სირცხვილია! 8.0

Posted by Salome Barker on ხუთშაბათი, 27 ივნისი, 2019

Ցուցարարները «դեղին քարտեր» են ցույց տվել։ Նրանց խոսքով՝ եթե պահանջները չկատարվեն, հաջորդ անգամ իրենք Իվանիշվիլիի նստավայր կգան «կարմիր քարտերով»։

Լուսանկարը՝ Facebook-ից

Լուսանկարը՝ Facebook-ից

«Անհրաժեշտ է խորհրդանշական նախադեպ ստեղծել։ Ներքին գործերի նախարարը, որը խեղում է սեփական քաղաքացիներին, պետք է պատժվի։ Նրանք, ովքեր խախտում են ոստիկանության մասին օրենքը, ոստիկանությունում տեղ չունեն», հայտարարել է ակցիայի կազմակերպիչներց մեկը՝ Միշա Մշվիլդաձեն։

«Սա Բիձինա Իվանիշվիլիի տունը չէ, սա գրասենյակ չէ, որտեղից այսօր, ցավոք կառավարվում է Վրաստանը։ Մենք ոչ ոքի տուն չենք ներխուժում», – ասել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ երաժիշտ Դավիթ Գաբունիան։

Հունիսի 27-ի երեկոյան ՆԳՆ ղեկավար Գախարիան հարցազրույցներ է տվել հեռուստալրագրողներին, որում հայտարարել է, որ  չի պատրաստվում հրաժարական տալ։

Լուսանկարը՝ Facebook-ից

ՆԳ նախարարի հրաժարականի և հունիսի 21-ի ցույցը ցրելու մեղավորներին պատժելու պահանջով հերթական բողոքի ակցիան սկսվելու է հունիսի 29-ին ժամը 19:00-ին։

 


Կարդալ ավելին JAMnews-ում