Պետերբուրգում չեչենի չստացված առևանգման պատմությունը" />

«Դա մեր տղամարդն է, մեր գործն է, և ինքներս գլուխ կհանենք»: Չեչնիայի գեյերին շարունակում են հետապնդել ողջ Ռուսաստանի տարածքում

Պետերբուրգում չեչենի չստացված առևանգման պատմությունը

REUTERS/Maxim Shemetov 

 Ըստ «Նովայա գազետայի» նյութի

Սանկտ-Պետերբուրգում վերջերս փորձել են առևանգել Չեչնիայի 20-ամյա բնակիչ Զելիմխան Էլիևիչ Ահմադովին, որին հայրենիքում կասկածում են միասեռական կողմնորոշման համար:

Զելիմխանը տնից դուրս է եկել՝ աղբը թափելու, նրա վրա 4 մարդ է հարձակվել, որոնք նրան մեքենա են մտցրել և տարել հոսթել, որտեղ Զելիմխանին հայրն էր սպասում:

Զելիմխանի ընկերը կարողացել է միջադեպի մասին հաղորդել ռուսական ԼԳԲՏ-ցանցի իրավապաշտպաններին, նրանք փաստաբանի հետ միասին դեպքի վայր են եկել, գտել և հարցաքննել վկաներին, դիմել ոստիկանություն: Ոստիկանությունն արագ պարզել է Ահմադովի գտնվելու վայրը, ինչի շնորհիվ Զելիմխանն ու հայրը մի քանի ժամ անց ոստիկանական բաժանմունք են տեղափոխվել բացատրություն տալու համար:

Նրանք ոստիկանությունում գտնվել են ավելի քան 5 ժամ: Այդ ողջ ընթացքում Զելիմխանի հայրը փորձել է համոզել որդուն տեսահայտարարությամբ հանդես գալ, որում Զելիմխանը պետք է հերքեր իր առևանգման փորձի լուրն ու իր սեռական կողմնորոշումը:

Զելիմխանի համարից ուղարկված հաղորդագրությունը՝ հասցեագրված Ռուսաստանի ԼԳԲՏ ցանցի աշխատակցին: Լուսանկարը՝ «Նովայա գազետայի» կայքից

մեղադրանքների դեմ: Տասնյակ դեպքեր են հայտնի, երբ Չեչնիայի իշխանություններին քննադատողները հետո հանրային կերպով ներողություն են խնդրել իրենց խոսքերի համար, բայց ոչ թե սեփական կամքով, այլ ճնշման տակ:

Իրավապաշտպանները Զելիմխանին բացատրել են նման տեսագրության ձայնագրման հետևանքները. դրանից հետո նրան արդեն հազիվ թե որևէ մեկը պաշտպանի Չեչնիա տանելուց և այսպես կոչված «պատվի սպանությունից», ինչին Չեչնիայի իշխանությունները դրդում են նրա հարազատներին: Զելիմխանը որոշել է տեսանյութը չձայնագրել:

ԼԳԲՏ ցանցի տվյալներով՝այժմ Զելիմխանն անվտանգ և պահպանվող վայրում է, նրա գործով փաստաբանն է զբաղվում:

Ինը ամիս առաջ նա փախչել է հարազատ տնից հենց այն պատճառով, որ իր հարազատներին (հորն ու եղբորը) ստիպել են սպանել իրեն: Զելիմխանը հետապնդման է ենթարկվել գեյերի դեմ մասշտաբային արշավի շրջանակում, որը կազմակերպվել էր հանրապետության իշխանությունների կողմից: Չնայած հսկայական արձագանքին, որն առաջացրել էին Չեչնիայում սեռական կողմնորոշամն համար տղամարդկանց հետապնդման մեկ տարի առաջ բացահայտված փաստերը, հանցագործությունները շարունակվում են մինչ այսօր:

Հետաքննության փոխարեն Ռուսաստանի Քննչական կոմիտեն արեց ամեն ինչ այդ հանցագործությունների հետքերը թաքցնելու և հանցագործներին քրեական պատասխանատվությունից ազատելու համար: Բոլոր փաստերի և հանցանշանների զրոյացման այդ հսկայական աշխատանքը, որը մեկ տարի տևեց, տխուր արդյունքի բերեց. իրավապաշտպանները շարունակում են Չեչնիայում գեյերի հետապնդման, այդ թվում՝ սպանությունների դեպքեր գրանցել:

Այսպես, օրինակ, հունվարին հայտնի դարձավ երգիչ Զելիմխան Բաքաևի մահվան մասին, որին նախորդ տարվա օգոստոսին Մոսկվայից խորամանկաբար Չեչնիա են բերել, այնուհետև՝ առևանգել և մի քանի ամիս պահել Գրազնիի գաղտնի բանտերից մեկում: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Բաքաևը մահացել է:

Զելիմխան Բաքաևն անհետացել է, հետագայում պարզվել է, որ մահացել է: Լուսանկարը՝ «Նովայա գազետայի» կայքից

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հունվարի 17-ին իր հանրային հայտարարության մեջ նշել է, որ հանրապետության իշխանությունները որևէ առնչություն Բաքաևի սպանության հետ չունեն, և նրան սպանել են ազգականները.

«Մի՞թե նրանց ցեղում նորմալ տղամարդ չկա: Չէ՞ որ նրանք գիտեին, թե ինչով էր զբաղվում իրենց ազգականը: Չեն ուզում խոսել, ասել, որ այդ մենք ենք [սպանել], դա մեր տղամարդն է, մենք ենք արել: Նրանք շատ լավ գիտեն, թե ով է իրենց ազգականը: Իսկ հետո՝ թե Կադիրովն է արել: Մենք ի՞նչ իմանանք, թե որտեղ է նա: Ինչո՞ւ եք մեզ ներքաշում ձեր խժդժություների մեջ»:

Այն 9 ամիսների ընթացքում, որ Զելիմխանը թաքնվում էր՝ փախչելով Չեչնիայից, սա նրա առևանգման արդեն 5-րդ փորձն է:

Համառությունը, որով հարազատները նրան փնտրում են Ռուսատսնով մեկ, խոսում է ոչ այնքան նրանց արնախում լինելու մասին, որքան այն մասին, որ նրանք սարսափելի ընտրության առջև են կանգնած. կամ իրենք են Զելիմխանի «հարցերը լուծում», կամ կորցնում են Չեչնիայում իրենց դիրքն ու ընկնում արտադատարանական դատաստանի տակ:


Կարդալ ավելին JAMnews-ում