Մուխտարլիի քույրն ու վերջինիս երկու երեխաներն Ամանորի նախօրեին թունավորվել են շմոլ գազից " />

Դատարանն ադրբեջանցի կալանավորված լրագրող Աֆղան Մուխտարլիին թույլ չի տվել մասնակցել հարազատների թաղմանը

Մուխտարլիի քույրն ու վերջինիս երկու երեխաներն Ամանորի նախօրեին թունավորվել են շմոլ գազից

Կալանքի տակ գտնվող հայտնի ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխտարլին չի կարողացել ներկա գտնվել հարազատների թաղմանը: Հունվարի 5-ին դատարանը մերժել է ժամանակավորապես ազատ արձակել նրան:

2017թ-ի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի հյուսիս-արևելքում գտնվող Զագաթալա քաղաքում հայտնաբերվել են Աֆղան Մուխտարլիի քրոջ և քրոջ երկու երեխաների մարմինները: Ընտանիքի անդամների խոսքով՝ դժբախտությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ գիշերը քամին հանգցրել է գազային վառարանի կրակը:

Լրագրող Աֆղան Մուխտարլին, որը պաշտպանության նախարարությունում չարաշահումների և Վրաստանում Ալիևների ընտանիքի բիզնեսի մասին մի քանի սկանդալային հոդվածների հեղինակ է, անհետացել էր Թբիլիսիում 2017թ-ի մայիսի 30-ին: Մեկ օր անց նա կալանավորվել էր Բաքվում: Նա մեղադրվում է սահմանի խախտման, մաքսանենգության և սահմանապահին դիմադրելու համար: Մուխտարլին պնդում է, որ առևանգվել է Վրաստանում Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից և հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները:

Մուխտարլիի փաստաբան Նեմաթ Քերիմլին Կավկազսկի ուզելի լգարգրողներին ասել է.

“Դեկտեմբերի 31-ին ողբերգական մահով մահացել են Աֆղան Մուխտարլիի մոտ ազգականները, և մենք խնդրել էինք խափանման միջոցը փոխարինել տնային կալանքով, որպեսզի նա կարողանա հանդիպել հարազատների հետ, մասնակցել թաղմանը: Բացի այդ, կալանքը երկարաձգելու պահից կալանքի տակ պահելը հիմնավորող հանգամանքները փոխվել են, և նա արդեն հիպոթետիկ կերպով չի կարող ճնշում գործադրել վկաների վրա: Դատաքննությունն ավարտին է մոտենում, և մինչև դատավճռի հրապարակումը Մուխտարլին կարող էր տնային կալանքի տակ մնալ»:

Քերիմլիի խոսքով՝ դեկտեմբերի 31-ին նա իր գործընկեր Էլչին Սադիղովի հետ միասին դիմել  է նաև օմբուդսմենին, Քրեակատարողական ծառայությանը, որպեսզի Մուխտարլիին թույլ տան ներկա գտնվելու հարազատների թաղմանը, սակայն ոչ մի պատասխան չի ստացել:

Այո, օրենսդրությունում ուղղակի նորմ չկա, որը քննության ենթակա անձի համար արձակուրդ է նախատեսում մոտ հարազատների թաղմանը ներկա գտնվելու համար: Դա նախատեսված է Պատժի իրականացման կոդեքսով: Այսպես, արդեն պատիժ կրող անձանց համար 7-օրյա արձակուրդ է նախատեսվում մոտ հարազատների մահվան կապակցությամբ: Քննչական մեկուսարանում մեզ բանավոր ասացին, որ այդ նորմը չի տարածվում նրանց վրա, ում հանդեպ դեռևս օրինական կերպով ուժի մեջ մտած դատավճիռ չկա: Սակայն օրենսդրությունում կալանքի տակ գտնվող անձի կարճաժամկետ ազատ արձակման ուղղակի արգելք էլ չկա”, – մանրամասնեց փաստաբանը:

Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 12-ին:

 


Կարդալ ավելին JAMnews-ում