Ինչ է տարածված և հայտնի ԱՄՆ-ում և ինչ՝ Վրաստանում" />

Դաջվածք անել ու ոչ մի բանի համար չափսոսել

Ինչ է տարածված և հայտնի ԱՄՆ-ում և ինչ՝ Վրաստանում

Կարևոր և հակիրճ առաջարկություններ դաջվածքի վարպետ Դեվիդ Կոտեից (David Côté), ով աշխատում է Մոնրեալում: Աղբյուր՝ BuzzFeed

1. Չափսերն իրոք նշանակություն ունեն

Եթե բարդ նկարով կամ մանրակրկիտ նկարած դետալներով դաջվածք եք ուզում, պետք է այն ավելի խոշոր անել, քան ի սկզբանե մտածված էր:

• 2 րոպեանոց տեսանյութ այն մասին, ինչպես են դաջվածք անում Բաքվում

• 11 կրթական կայքեր

Ֆեմինիզմի այբուբեն

Ինչպե՞ս սանձել ժամանակը

2. Ձեր մարմնի վրա հատուկ տեղեր կան

Մի քանի տեղեր կան, որտեղ դաջվածքն ավելի երկար է լավանում կամ ավելի շուտ է գույնը գցում: Օրինակ.

Ականջի վրա կամ դրա շուրջը

Այստեղ դաջվածք անելն ավելի ցավոտ ու բարդ է. ներկը կարող է այնքան էլ լավ չպահպանվել, ինչպես այլ հատվածներում, բացի այդ այստեղ հաճախ է օծանելիք կամ մազերի խնամքի նյութեր քսվում. դրանք այնքան էլ լավ չեն անդրադառնում դաջվածքի վրա:

Դաստակին

Այստեղ վատ ծառայություն կարող է մատուցել արևը կամ խնամքի ու հիգիենայի պարագաները՝ լոգանքի գելը, խոնավացնող լոսյոնը և այլն: Դաստակի մաշկը բարակ է ու նուրբ, այսինքն լավանալու է երկար ժամանակ և ինքը՝ նախշը, կարող է երկարակյաց չլինել:

Ոտքի տակ

Ոտքի տակ արած դաջվածքն, անկասկած, շատ արագ է փչանում: Ավելի լավ է կոճի մասին մտածել, կամ գոնե կրունկի:

Մատի վրա

Ընկերուհիս բթերին մատանիների դաջվածք է արել, բայց դրանք մասամբ ջնջվել են արդեն մի ամիս անց: Իհարկե, դա շատ անսպասելի էր:

3. Որքան հետաքրքիր տեսք ունեն սպիտակ դաջվածքները, այնքան դրանք անկանխատեսելի են

Առաջինը, որովհետև սպիտակ գույնը ամենից արագ է լուծվում, երկրորդը, այն, ըստ ամենայնի, փոխելու է գույնը՝ դառնալու է մոխրագույն կամ բեժ՝ կախված ձեր անձնական պիգմենտի հատկություններից:

4. Ակվարելային դաջվածքները շատ լավն են: Կարևորը ճիշտ անելն է:

Կարևորը իսկական պրոֆեսիոնալ, տաղանդավոր մասնագետ գտնելն է, որն իրոք կարողանում է ակվարելային դաջվածքներ անել: Այստեղ ամենամեծ վտանգը գույների խառնվելն է: Բայց եթե ամեն ինչ ճիշտ է արվել, այդ դաջվածքները ցնցող տեսք ունեն:

5. Սև դաջվածքներ՝ հրաշալի, բայց ցավոտ

 

«Սրանք ամենաշատն եմ հավանում, – ասում է Կոտեն: – Եթե ճիշտ անել, դրանք ամենաերկարն են պահպանվում: Բայց դաջելն ավելի ցավոտ է»:

6. Կարևոր չէ, թե ինչ դաջվածք կընտրեք, կարևորը ճիշտ վարպետ ընտրելն է:

Դաջվածքը ողջ կյանքի համար է, այդ պատճառով էլ պետք է այն ճիշտ անել: Պետք է գտնել վարպետի, ով կիրագործի ամենաանսպասելի ցանկությունները: Պետք է իմանալ նաև, որ դա էժան հաճույք չէ:

Կովկասում դաջվածքների սիրահարները պահպանողական են: Մենք մտանք թբիլիսյան սրահներից մեկն ու հարցրինք մասնագետին՝ որ դաջվածքներն են ամենապահանջվածը:

Արծիվները Գանգերը Կմախքները

Անծանոթուհին

Եթե խոսքը գնում է սև դաջվածքների մասին, ապա վրացիները թրենդի մեջ են:

Սա էլ սև դաջվածք է՝ տարբերակ աղջիկների համար

 


Կարդալ ավելին JAMnews-ում