Վտանգված են Ադրբեջանը Եվրոպային կապող գազատարի համար միլիարդավոր դոլարների վարկերը " />

Դադարեցվել է Ադրբեջանի անդամակցությունը հեղինակավոր միջազգային կազմակերպությանը

Վտանգված են Ադրբեջանը Եվրոպային կապող գազատարի համար միլիարդավոր դոլարների վարկերը

Ադրբեջանի անդակացումը «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն» միջազգային կազմակերպությանը դադարեցված է, ինչը կարող է վտանգել Ադրբեջանը Եվրոպային միացնող գազատարի միլիարդավոր դոլարների վարկերը:

Այդ որոշումը կայացվել է մարտի 9-ին Բոգոտայում (Կոլումբիա) կազմակերպության կառավարման նիստում:

«Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն» կազմակերպությունը միավորում է կառավարություններ, ընկերություններ և ոչ կառավարական խմբեր: Այդ խմբի խնդիրը հարուստ ռեսուրսներ ունեցող երկրներում ավելի արդյունավետ կառավարում խթանելն է:

Մասնավորապես, կազմակերպությանն անդամակցող երկրները պարտավոր են հասարակությունում և լրատվամիջոցներում բաց հանրային քննարկում ապահովել նավթի և գազի արդյունահանման մեթոդների, դրանց վաճառքի միջոցների և ստացված եկամտի բաշխման համակարգերի մասին:

Դրա դիմաց կազմակերպության անդամ երկրները դրական վարկանիշ են ստանում, ինչն ապահովում է միջազգային ֆինանսական ինստիտուտներում վարկերի ստացում և այլ տնտեսական արտոնություններ:

Ադրբեջանը նավթաարդյունահանող երկրների շարքում առաջիններից մեկն էր, որն անդամակցել է «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը» 2005թ-ին՝ դրա ստեղծումից երկու տարի անց:

Խնդիրները սկսվել են 2014թ-ին, երբ Ադրբեջանը սկսել է տեղական ոչ կառավարական կազմակերպությունների ազատությունը սահմանափակող որոշումներ կայացնել:

«Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը» մասնավորապես Ադրբեջանի կառավարությունից պահանջել է.

  • պարզեցնել գրանտերի և դոնորների գրանցման համակարգը,
  • հանել քաղաքացիական ակտիվիստների՝ երկրից դուրս գալու արգելքը,
  • ապասառեցնել նրանց բանկային հաշիվները:

ժամանակ անց «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» կառավարումը համարեց, որ Ադրբեջանի կառավարույթունը չի կատարում պահանջները: Այդ ժամանակ 2015թ-ի ապրիլին երկրի կարգավիճակն իջեցվեց մինչև թեկնածու երկրի:

Հենց այդ ժամանակ հստակ քայլերի պլան առաջարկվեց, որոնք կարող էին բարելավել իրավիճակը և կազմակերպությանն Ադրբեջանի լիիրավ անդամակցությունը վերականգնվել:

Կառավարումը Բաքվին մինչև 2017թ-ի մարտ ժամանակ տվեց: Սակայն ձեռնարկված քայելրը բավական չէին, համարում է «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը»:

Մասնավորապես հետևյալ խախտումներն էին նշվում, որոնց պատճառով միջազգային կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցումն արդյունքում կասեցվել է.

  • տեղական ոչ կառավարական կազմակերպությունները պարտավոր են յուրաքանչյուր երկու տարին մեկ հաստատել ակրեդիտացիան կամ կրկին անցնել այն;
  • նրանք պարտավոր են արդարադատության նախարարությունում գրանցել բոլոր ստացվող գրանտերը;
  • արտասահմանյան դոնորները պետք է պաշտոնապես գրանցեն անհատներին տրվող գրանտերը:

Ադրբեջանն իր հերթին պնդում է, որ մասնակիորեն կատարել է այդ պահանջները: Դա հաստատել է նաև իշխանամետ համբավ ունեցող ոչ կառավարական կազմակերպությունների մի մեծ խումբ:

Սակայն մի խումբ հայտնի անկախ ոչ կառավարական կազմակերպություններ մերկացրել են նրանց՝ «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն» ներկայացնելով ապացույցներ, որ երկրում անկախ խմբերի գործունեությունը նախկինի պես անհնար է: Մասնավորապես շատ ակտիվիստներ այսպես կոված «ստոպ-ցուցակներում» են և չեն կարող լքել երկիրը, իսկ մի քանի ոչ կառավարական խմբերի հաշիվներ դեռևս սառեցված են:

Բոգոտայի նիստին մասնակցում էր Ադրբեջանի Ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիայի խորհրդի համակարգող Գուբադ Իբադօղլուն, որը նաև «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» միջազգային կառավարման անդամ է:

Գուբադ Իբադօղլուն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարծում եմ, որ հեղինակավոր կազմակերպությունից Ադրբեջանին դուրս թողնելը.. լուրջ հետևանքներ կունենա: Կառավարությունը պետք է հնարավոր ամեն ինչ անի, որպեսզի մնա կազմակերպությունում և շարունակի սկսած բարեփոխումները:

Հակառակ դեպքում առանց այդ էլ փխրուն ներդրումային միջավայրն էլ ավելի կվատթարանա: Կիջեցվի և երկրի, և արդյունահանման ոլորտում աշխատող ազգային ընկերությունների վարկային վարկանիշը:

Դա իր հերթին կդժվարացնի միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկեր ստանալու գործընթացը:

  • «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն» միջազգային կազմակերպությանն անդամակցությունը կասեցվել է նաև ևս 3 երկրի ՝ Տաջիկստանի, Ղրղզստանի և Սողոմոնյան կղզիների համար:
  • Կազմակերպության նոր 52-րդ անդամն է դարձել Հայաստանը՝ պայմանով, որ նրա հաշվետվություններում արտացոլվելու է նաև Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում տարվող գործունեությունը:

 


Կարդալ ավելին JAMnews-ում