Իշխանությունների և ակտիվիստների վեճը շենքերի պատերին է ընթանում. վերջիններս գրում և նկարում են, մյուսները՝ մաքրում, և այսպես՝ ամեն օր" />

Գրաֆիտին Մինսկում քաղաքական պայքարի միջոց է դարձել

Իշխանությունների և ակտիվիստների վեճը շենքերի պատերին է ընթանում. վերջիններս գրում և նկարում են, մյուսները՝ մաքրում, և այսպես՝ ամեն օր

Միխայիլ Միասնիկովիչը՝ Բելառուսի Հանրապետության Խորհրդի նախագահը

Նախորդ տարվա գարնանը Մինսկի կենտրոնում պատերից մեկի վրա հայտնվեց Բելառուսի աշխատանքի նախկին նախարար Մարիաննա Շչետկինայի նկարը: Պաշտոնյայի նկարի կողքը գրված էր. «Այդ ես եմ հորինել գործազրկության հարկը»:

Բավականին արագ Շչոտկինայի նկարը ներկով պատեցին կոմունալ ծառայությունների աշխակիցները: Եվ ամեն ինչ սկսվեց դրանից:

Նկարի փոխարեն հայտնվեց «Ինքներդ եք ամեն ինչ հասկանում» գրառումը, և գրաֆիտիի հեղինակներն իսկական նախագիծ գործարկեցին:

Ինչպես պատմում է Euroradio-ն, շուտով քաղաքով մեկ հայտնվեցին վարչապետ Միխայիլ Միասնիկովիչի պատկերները՝ «Այդ ես եմ ներմուծել ճանապարհային հարկը» գրառմամբ: «Շչոտկինայի պատին» (հենց այդպես են սկսել այն անվանել սոցցանցերում) Միասնիկովիչի դիմանկարը կրկին մաքրեցին, սակայն դա նույնպես չշփոթեցրեց քաղաքային ակտիվիստներին: Մի քանի օր հետո պատին հայտնվեցին Միասնիկովիչի բազմաթիվ փոքր պատկերներ:

Ավելի ուշ «Շչոտկինայի պատին» պարբերաբար սկսեցին նոր գրաֆիտիներ հայտնվել: Բելառուսի ներքին գործերի նախարար Իգոր Շունևիչի նկարը՝ «Այդ ես եմ, որ հպարտանում եմ ՆԳԺԿ համազգեստով և մեթոդներով» գրառմամբ, ՕՄՕՆ-ի աշխատակիցների պատկերները՝ «Այդ մենք ենք տղաներով մարդկանց առևանգում» գրառմամբ, Մարտին Լյութեր Քինգի՝ «Երբեք մի մոռացեք. այն ամենն, ինչ Հիտլերն անում էր Գերմանիայում, օրինական էր»:

Գրաֆիտիներն օպերատիվ կերպով ներկով ծածկվում էին կոմունալ ծառայությունների աշխատակիցների կողմից, սակայն դա ոչ մի կերպ չէր խանգարում նոր գրաֆիտիների հայտնվելուն:

«Կանաչ մարդուկները», որոնք հայտնի դարձան Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո, նկարված են Բելառուսում զբոսնելիս:

Այստեղ «կանաչ մարդուկներին» ներկով ծածկում են

Բարձրաստիճան պաշտոնյաները սկսեցին խոսել, որ Մինսկի երիտասարդության փողոցային այդ արվեստն իրենց նեղացնում է: Հարցազրույցներից մեկում Բելառուսի Հանրապետության Խորհրդի նախագահ Միասնիկովիչը խոստովանեց. «Ընդհանուր առմամբ, ես հաստակաշի եմ, սակայն այդպիսի բաները նեղացնում են, իհարկե»:

Մինսկի ոստիկանությունը մինչև հիմա չի կարողացել պարզել գրաֆիտիների հեղինակներին, սակայն պաշտոնյաների հասցեին արված տհաճ գրառումների համար ինչ-որ մեկին մեղադրելու անհրաժեշտություն իրավապահ մարմինների մոտ կար: Այդ ժամանակ նրանք կալանավորեցին Օլեգ Լարիչևին, որը Ֆեյսբուքում Signal խումբն է ղեկավարում: Հենց այդ խումբն է առաջինը հաղորդել հայտնված գրաֆիտիների մասին:

Լարիչևին հինգ օրվա ազատազրկման դատապարտեցին հասարակական վայրում իբր հայհոյելու համար, սակայն բոլորի համար պարզ էր, որ իրականում դա պատասխան արձագանք էր պաշտոնյաների մասին գրաֆիտիներին:

«Շչոտկինայի պատը» բողոքի միայն սկիզբն էր: Այժմ ամբողջ Մինսկում քաղաքական համատեքստով գրաֆիտիներ են հայտնվում:

Օրինակ, Մինսկի թաղամասերից մեկում բազմահարկ շենքի պատին արդեն մի քանի տարի է՝ «Մինսկ-Մոսկվա» անվանումով մեծ պատկեր կա: Նկարում պատկերված է տղա (Մինսկը) և աղջիկ (Մոսկվան): Այն խորհրդանշում է երկու երկրների և ժողովուրդների բարեկամությունը: Վերջերս քաղաքային ակտիվիստները նկարին ավելացրել են փշալար: Նրանց «հյուսել են» այն տղայի ձեռքի ծաղկեփնջին և աղջկա գլխի պսակին:


Կարդալ ավելին JAMnews-ում