Հարցման արդյունքներով, այս հարցերով մտահոգ մարդկանց երջանկության միջին ինքնագնահատականը կազմել է 6.8՝ 10 հնարավորից " />

Գործազրկությունն ու աղքատությունը Հայաստանի բնակչությանն առավել հուզող խնդիրներն են

Հարցման արդյունքներով, այս հարցերով մտահոգ մարդկանց երջանկության միջին ինքնագնահատականը կազմել է 6.8՝ 10 հնարավորից

Լուսանկարը՝ Լուսի Սարգսյան, JAMnews

Գործազրկությունն ու աղքատությունը հայաստանցիներին առավել հուզող հարցերից են.

  • 36 տոկոսը ամենակարևոր խնդիրն է համարում գործազրկությունը,
  • 17 տոկոսը՝ աղքատությունը:

Այդուհանդերձ մարդկանց երջանկության միջին ինքնագնահատականը ցածր չէ, այն կազմում է 6.8՝ 10 հնարավորից. այսպիսի տվյալներ է ներկայացրել Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC):

Կազմակերպության անցկացրած հարցման արդյունքներով, հանրային հաստատություններից Հայաստանի բնակիչներն առավել շատ վստահում են բանակին (77 տոկոսը լիովին է վստահում զինված ուժերին) և եկեղեցուն (74 տոկոսը):

Նույն հետազոտության տվյալներով,

  • հարցվածների 63 տոկոսը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում պետք է ապավինել բացառապես սեփական ուժերին,
  • 77 տոկոսի կարծիքով՝ այն պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով:

Հարցմանը մասնակցել է Հայաստանի 1648 տնտեսություն:


Կարդալ ավելին JAMnews-ում