Աշխարհագրության ուսուցչին, որը Գարդաբանիի բնակիչ է և ծագումով ադրբեջանցի, ստիպել են ներողություն խնդրել ֆեյսբուքյան գրառման համար, որում նա դատապարտել է աղջիկների առևանգման պրակտիկան, և նկարահանել են դա" />

Գարդաբանիում հանրային կերպով պատժվել է մանկավարժը, որը բողոք է արտահայտել դպրոցական աղջիկների առևանգման դեմ

Աշխարհագրության ուսուցչին, որը Գարդաբանիի բնակիչ է և ծագումով ադրբեջանցի, ստիպել են ներողություն խնդրել ֆեյսբուքյան գրառման համար, որում նա դատապարտել է աղջիկների առևանգման պրակտիկան, և նկարահանել են դա

Համիդ Սադիղგარდაბნის მუნიციპალიტეტის მასწავლებელი, გამიდ სადიჰი.

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննում է միջադեպը, որը տեղի է ունեցել Գարդաբանիի մունիցիպալիտետի Թեզեքենդի գյուղում։

Գործի հարուցման համար հիմք է  դարձել համացանցում տեղադրված տեսագրությունը։ Կադրերում երևում է, թե ինչպես է երիտասարդը դառնում իրեն շրջապատող մարդկանց հարձակումների առարկա։ Նրան վիրավորում են և ադրբեջաներենով պահանջում ներողություն խնդրել։

«Դու խայտառակ արեցիր մեր ողջ ազգը», – այսպիսի արտահայտություն է հնչում։

Տեսանյութի երիտասարդի անունը Համիդ Սադիղ է։ Նա աշխարհագրության ուսուցիչ է Գարդաբանիի մունիցիպալիտետի Թեզեքենդի գյուղի դպրոցում։ Նրա շուրջ հավաքված և նրան վիրավորող մարդիկ տեղի բնակիչներն են։

Ադրբեջան․ հարսանիք՝ ավարտական երեկույթի փոխարեն

Սեռական կրթությունը Վրաստանում․ ո՞վ է դեմ, որպեսզի դպրոցներում հնչի «սեքս» բառը

Թեզեքենդիի բնակիչների դժգոհությունն է առաջացրել Համիդ Սադիղի ֆեյսբուքյան գրառումը։ Գրառման մեջ նա քննադատում է ադրբեջանական համայնքում տարածված պրակտիկան, երբ երիտասարդ աղջիկներին ամուսնության նպատակով առևանգում են, և նկարագրում իր իսկ նախկին աշակերտուհու պատմությունը։

«Իմ աշակերտուհիներից մեկին առևանգել են։ Այսօր նա առաջին անգամ պետք է համալսարան գնար՝ դասախոսություն լսելու։ Նրան առևանգել են ավտոբուսի կանգառում․․․» – գրել է Սադիղը։

Այնուհետև նա հիշում է տոհմավագներին՝ համարելով, որ հենց նրանք են ավանդույթները պահպանողները, քանի որ դրանք նորմա են համարում․

«Առևանգումից հետո տոհմավագները կասեն՝ հաշտվեք և միասին ապրեք», – գրված էր գրառման մեջ, որն այժմ ջնջված է։

Ճնշման տակ Սադիղը ներողություն է խնդրել և նոր բացատրություններ տվել Ֆեյսբուքում։

Տեսանկարահանումն իրականացրել են նրանք, ովքեր «հանրային դատ» են անցկացրել ուսուցչի նկատմամբ, իսկ համացանցում այն տարածել են տեղի բնակիչները, որոնք, իրենց կարծիքով, ցուցադրել են ավանդույթները վիրավորելու համար պատիժ։ Ըստ շրջանառվող տեղեկության՝ նրանց թվում են անգամ Սադիղի ազգականները։

Կատարվածը լրատվամիջոցների, օմբուդսմենի և հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Այնուհետև ՆԳՆ-ն գործ է հարուցել քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի համաձայն՝ Համիդ Սադիղի նկատմամբ բռնի գործողությունների կասկածանքով։

Սադիղն արդեն ոստիկանություն է այցելել հարցաքննության։

Ո՞վ է Համիդ Սադիղը

Համիդ Սադիղը Գարդաբանիի մունիցիպալիտետի բնակիչ է, ադրբեջանցի է, աշխատում է հայրենի շրջանում որպես աշխարհագրության ուսուցիչ։

Համիդ Սադիղ։ Լուսանկարը՝ Facebook-ից

Սադիղը հասարակական ակտիվիստ է համարվում։ Մի քանի տարի առաջ նա մասնակցում էր «Սափարի» հասարակական կազմակերպության նախագծին, որը վերաբերում էր վաղաժամ ամուսնության խնդրին։ Նա Ֆեյսբուքում իր էջն ունի, որտեղ արտահայտում է իր վերաբերմունքն ադրբեջանական համայնքում տարբեր արդիական և տաբուավորված թեմաների անռչությամբ։

Օրինակ, իր գրառումներից մեկում նա նկարագրել է տարեց ադրբեջանցի կնոջ պատմությունը, որը մանկությունում երազել էր ուսում ստանալ, սակայն նրա հայրը՝ բազմազավակ ընտանիքի գլուխը, նրան ամուսնացրել էր 15 տարեկան հասակում գրեթե առաջին թեկնածուի հետ։ Նա անչափահաս է եղել, այդ պատճառով էլ ՔԿԱԳ է գնացել զարմուհու անձնագրով։ Պատմության վերջում նկարագրվում է, թե ինչպես է այդ տարեց և արդեն դժվարությամբ տեղաշարժվող կինը սրտին սեղմում իր թոռան դիպլոմը։

Սադիղը գրում է, որ դա մի կոնկրետ մարդու պատմություն չէ, այլ շատ ադրբեջանցի կանանց համանման ճակատագրի նկարագրություն։

Տեղի համայնքում Սադիղը ոչ միայն հակառկորդներ ունի։ Քվեմո Քարթլի շրջանի երիտասարդությունը, որի մեջ է մտնում Գարդաբանիի մունիցիպալիտետը, Ֆեյսբուքում աջակցության ակցիա է անցկացրել «Ձեռք չտալ ուսուցչին» անվանումով։ Ի պաշտպանություն Սադիղի՝ նրանք Ֆեյսբուքում գրառումներ են կատարում «Սափարի» հասարակական կազմակերպության ստեղծած «Պատուհան» էջում։

Նաշիր Օրդուխանով․ «Ուսուցիչը միայն դասեր չի անցկացնում ամեն օր։ Ուսուցիչը հասարակական գործիչ է։ Նա ձայն է բարձրացնում անարդարության դեմ։ Նա պետք է իր ձայնը բարձրացնի վաղաժամ ամուսնությունների, աղջիկների առևանգումների դեմ։ Ցավոք, նման ուսուցիչները քիչ են, սակայն նրանցով, ովքեր կան, մենք հպարտանում ենք։ Մենք հպարտանում ենք Համիդով»։

«Սափարի» հասարակական կազմակերպության տնօրեն, իրավապաշտպան Բայիա Պատարայան ասում է, որ Համիդի պաշտպանության համար դիմել է Մարդու իրավունքների կազմակերպություն, և այնտեղ արդեն աշխատում են դրա վրա։

«Ընդհանուր առմամբ, աղջիկների առևանգումն ու բռնի ամուսնությունը լուրջ խնդիր է Վրաստանում։ Համիդը համարձակ ուսուցիչ է, որը համարձակվել է բարձրացնել այդ հանցագործության մասին, որն ավանդույթի է վերածվել։ Համիդն անցել է մարդու իրավունքների պաշտպանության կողմը, և մենք նրա կողքին ենք լինելու։ Հենց Համիդի պես առաջադեմ և խելացի երիտասարդները կարող են փոխել մեր այսպես կոչված ավանույթները», – ասում է Բայիա Պատարայան։

Իրավիճակը գտնվում է նաև օմբուդսմենի գրասենյակի վերահսկողության տակ։ Այդ ինստիտուտի ներկայացուցիչներն արդեն այցելել են Գարդաբանի՝ գործի մանրամասներին ծանոթանալու։ Մարդու իրավունքների թբիլիսյան կենտրոնի ներկայացուցիչ Նաթիա Թավբերիձեն հայտարարել է, որ իր կազմակերպությունը պատրաստ է ցանկացած ձևով օգնել Համիդին՝ և իրավաբանորեն, և հոգեբանորեն։

_____________

Վաղաժամ ամուսնությունները Վրաստանում շարունակում է լուրջ խնդիր մնալ։

Քվեմո Քարթլիում, որը խիտ բնակեցված է էթնիկ ադրբեջանցիներով, վաղ ամուսնությունները սովորական բան են, և, ինչպես պնդում են տեղացիներն, ադրբեջանական ավանդույթների մի մաս են։ Արդյունքում՝ նման բացատրությունների գերի են դառնում նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որոնք հաճախ աչք են փակում նման փաստերի վրա։

Օմբուդսմենի գրասենյակի տեղեկությունների համաձայն՝ Վրաստանում 2011-2014թթ-ին դպրոցը լքել է 4599 9-րդ դասարանցի։ 2015թ-ին 611 ամուսնություն է գրանցվել անչափահասների մասնակցությամբ, իսկ 2014-ին՝ 665։

Օմբուդսմենի 2016թ-ի հաշվետվությունում ասվում է, որ, կրթության նախարարության տրամադրած վիճակագրության համաձայն, 2015 թ-ին 13-17 տարեկան 408 աշակերտ է ուսումը թողել ընտանիք կազմելու կապակցությամբ, ևս 168 դեպքերում նույն պատճառով ուսումը թողել են 18-ամյաները։

Ընդ որում, վիճակագրական տվյալները կարող են ամբողջությամբ չարտացոլել պատկերը, և իրավիճակը կարող է ավելի դրամատիկ լինել, քանի որ Քվեմո Քարթլիի դպրոցներում, որտեղ առավել տարածված է վաղաժամ ամուսնությունների պրակտիկան, չի հաշվառվում, թե քանի աշակերտ է դպրոցը թողել ընտանիք կազմելու պատճառով։


Կարդալ ավելին JAMnews-ում