Խոսքը գնում է մի քանի միլիարդ դրամ հափշտակության մասին" />

«Գազմպրոմ Արմենիա» ընկերությունը մեղադրվում է հարկեր չվճարելու համար

Խոսքը գնում է մի քանի միլիարդ դրամ հափշտակության մասին

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն ստուգումներ է անցկացրել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում և խոշոր ֆինանսական չարաշահումներ հայտնաբերել։ Քրեական գործ է հարուցվել։

Ի՞նչ խախտումներ է թույլ տվել ընկերությունը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն, ըստ ՊԵԿ տվյալների, չի վճարել «առանձնապես խոշոր չափի» հարկեր։ Մասնավորապես, 2016 և 2017 թթ-ին կառույցը սխալ տվյալներ է ներկայացրել եկամտահարկի և ԱԱՀ մասին, ինչի արդյունքում խուսափել է մի քանի միլիարդ դրամ հարկերի վճարումից։

ՊԵԿ-ը շարունակում է հետաքննությունը պետությանը հասցված վնասի հստակ չափը որոշելու համար։

Հայաստանն իրանական և թուրքմենական գազ գնելու հնարավորություններ է փնտրում

Հայաստան-Ռուսաստան․ զգացմունքներ, որ ջերմանում են գազով

Կոռուպցիոն ռիսկեր

Այն մասին, որ Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարման համակարգում կարող են կոռուպցիոն սխեմաներ լինել, ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի քաղաքացիներն այսօր չեն զգում, որ Ռուսաստանից էժան գազ են ստանում։ Դրա պատճառը կարող է անարդյունավետ կառավարումը լինել, այդ թվում՝ կոռուպցիոն ռիսկերը։ Կարծում եմ, Ռուսաստանի իշխանություններն ըմբռնումով կմոտենան, եթե մենք սկսենք լրջորեն ուսումնասիրել այդ հարցը»։

Հայաստանի կառավարությունն արդեն մի քանի ամիս է, ինչ քննարկում է գազի սակագների նվազեցման հարցը։

Այժմ «կապույտ վառելիքը» Հայաստանի համար սահմանին արժե 150 դոլար հազար կուբամետրի դիմաց։ Սակայն վերջնական սպառողի համար, որն օգտագործում է 10 հազար կուբամետրից ոչ ավել գազ, այն արժենում է գրեթե կրկնակի՝ 290 դոլար։

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Գազպրոմ Արմենիան»

«Գազպրոմ Արմենիան» ռուսական «Գազպրոմ» էներգահոլդինգի 100% մասնաբաժնով դուստր ընկերությունն է։ Այն Հայաստանի տարածքում ապահովում է բնական գազի մատակարարումն ու իրացումը։

«Գազպրոմ Արմենիան» ավանդաբար Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկն է համարվում։ Այս տարվա 9 ամսվա ընթացքում ընկերությունը պետբյուջե է վճարել 30, 3 մլրդ դրամ։


Կարդալ ավելին JAMnews-ում