Բի-Բի-Սիի փորձագետները գնահատում են Brexit-ի երկար սպասված պայմանավորվածությունների հետևանքները" />

Բրիտանիան, այնուամենայնիվ, լքում է Եվրամիությունը։ Ի՞նչ է փոխվում, և արդյո՞ք ինչ-որ բան փոխվում է

Բի-Բի-Սիի փորձագետները գնահատում են Brexit-ի երկար սպասված պայմանավորվածությունների հետևանքները

Այսպիսով՝ Բրիտանիան, այնուամենայնիվ, դուրս կգա Եվրամիության հետ համաձայնագրից երկարատև վեճերից և Լոնդոնում մեկ միլիոնանոց բողոքի ակցիայից հետո հիմնական պայմանները համաձայնեցվել են։ Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը հրապարակել են այդ կազմակերպությունից երկրի դուրս գալու համաձայնեցված պլանը։

Ի՞նչ է փոխվելու, և արդյո՞ք ինչոր բան փոխվելու է։ Մեկնաբանում են ԲիԲիՍիի փորձագետները

• Ինչո՞ւ է արտասահմանում ադրբեջանցի ուսանողների համար լավ կամ վատ

• Տնտեսական ճգնաժամ Թուրքիայում. ոստիկանությունը վերահսկում է հացի գները

• Մոլդովայի բնակիչներից շատերը լքում են երկիրն՝ ապրուստի միջոց վաստակելու

Իմիգրացիա

Եվրամիության երկրների քաղաքացիները կարող են ապրել և աշխատել Մեծ Բրիտանիայում (և հակառակը) մինչև անցումային փուլի ավարտը՝ 2020թի դեկտեմբերը։ Այնուհետև նրանք, ովքեր ցանկանան, հինգ տարի հետո մշտական կացության թույլտվություն կստանան։

2020թի դեկտեմբերին կողմերը պլանավորում են համաձայնեցնել առանց վիզայի ռեժիմի պայմանները գործնական և կարճաժամկետ այցերի համար։

Նույն ձևաչափով կշարունակվի նաև համագործակցությունն ապօրինի միգրացիային հակազդելու գործում։

Օրինականությունը

Եվրամիության ենթադատությունն անցումային փուլում պահպանվում է Մեծ Բրիտանիայում որպես գերակայող, այսինքն՝ կրկին մինչև 2020 թի դեկտեմբերը։ Եվրամիության բարձրագույն դատական ատյանն՝ Արդարադատության եվրոպական դատարանն, այդ փուլի ընթացքում որպես բարձրագույն դատական ատյան է մնում նաև Մեծ Բրիտանիայում։

Այդ ժամկետից հետո յուրաքանչյուր վիճելի խնդրի համար հատուկ ընթացակարգ կմշակվի։

Առևտուր

Անցումային փուլում (մինչև 2020թի դեկտեմբեր) առևտրային հարաբերություններում ամեն ինչ առանց փոփոխությունների է մնում։

Այդ ժամկետից հետո ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյոք հնարավոր է երկարաժամկետ առևտրային համաձայնագիր կնքել Եվրամիության և Մեծ Բրիտանիայի միջև։

Եթե չստացվի, Մեծ Բրիտանիան կմնա եվրոպական մաքսային գոտում, և նրա ու Եվրամիության երկրների միջև առևտորի համար տուրքեր չեն սահմանվի ։

• Վրացի դպրոցական. «Ամերիկյան դպրոցներում սովորեցնում են ազատ մտածել»

Տրանսպորտ

ԵՄ և Մեծ Բրիտանիայի հրապարակած փաստաթղթի տեքստից պարզ է դառնում, որ անցումային փուլում և դրանից հետո նրանց միջև տրանսպորտային հաղորդակցության համար որևէ խոչընդոտ չպետք է առաջանա։

Հնարավոր է, որ մի փոքր ուժեղացվի վերահսկողությունը Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի սահմանին այն ԵՄ և Մեծ Բրիտանիայի միջև միակ ցամաքային սահմանն է։ Հնարավոր է նաև, որ ուժեղացվի վերահսկողությունը գլխավոր նավահանգիստներում, որոնք լաստանավային կապ են ապահովում ցամաքի հետ՝ ֆրանսիական Կալեում և անգլիական Դուվրեում։

Քաղաքական որոշումներն ու անվտանգությունը

Հրապարակված փաստաթղթից երևում է, որ Մեծ Բրիտանիան լիարժեք կերպով ուզում է համագործակցել ԵՄ հետ սկզբունքային քաղաքական որոշումների և աշխարհում անվտանգության ապահովման միջոցների մշակման գործում։

Կրթությունը

Բրիտանական համալսարաններն անհանգստացած են 2020թից հետո եվրոպական ֆինանսավորումը կորցնելու հեռանկարով։

Դեռևս հայտնի չէ, թե ինչ պայմաններով կարող են Մեծ Բրիտանիայում աշխատել եվրոպացի դասախոսները, և ինչպիսին կլինեն Մեծ Բրիտանիայում սովորող եվրոպացի ուսանողների համար ֆինանսական հետևանքները։

Էներգետիկա և գիտություն

Մեծ Բրիտանիայի և ԵՄ միջև էներգետիկ ռեսուրսների և համատեղ գիտական գործունեության համար խոչընդոտներ չեն ծագի։

Գյուղատնտեսություն ու շրջակա միջավայրի պաշտպանություն

Մեծ Բրիտանիան դուրս կգա ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության մասին ԵՄ հետ համաձայնագրից։ Այդ ոլորտում համագործակության կարգը կմշակվի մինչև անցումային փուլի ավարտը։

Առողջապահություն

Այս ոլորտում դեռ պետք է պայմանավորվել։

Դեղորայքի և բժշկական սարքավորումների դեֆիցիտ թույլ չտալու համար Մեծ Բրիտանիայում մի քանի շաբաթվա պահուստ կստեղծվի։

Ինչ վերաբերում է ԵՄ երկրների բժիշկներին, որոնք այժմ աշխատում են Մեծ Բրիտանիայի պետական առողջապահական համակարգում, ապա տեսականորեն այդ հարցը լուծված է համարվում նրանք ցանկության դեպքում կարող են աշխատել նույն պայմաններով, ինչ նախկինում։


Կարդալ ավելին JAMnews-ում