Բրիտանիայի խորհրդարանը երկրորդ անգամ է մերժել Եվրամիությունից դուրս գալու մասին համաձայնագրի նախագիծը։ Մինչև մարտի 29-ը՝ ԵՄ-ը լքելու ենթադրյալ ժամկետը, հաշված օրեր են մնում։ Ի՞նչ սպասել։" />

Բրեքսիթի պլանը կրկին մերժվել է․ ի՞նչ է սպասվում

Բրիտանիայի խորհրդարանը երկրորդ անգամ է մերժել Եվրամիությունից դուրս գալու մասին համաձայնագրի նախագիծը։ Մինչև մարտի 29-ը՝ ԵՄ-ը լքելու ենթադրյալ ժամկետը, հաշված օրեր են մնում։ Ի՞նչ սպասել։

Բրիտանիայի խորհրդարանը երկրորդ անգամ է մերժել Եվրամիությունից դուրս գալու մասին համաձայնագրի նախագիծը։ Մինչև մարտի 29-ը՝ ԵՄ-ը լքելու ենթադրյալ ժամկետը, հաշված օրեր են մնում։ Ի՞նչ սպասել։

Ըստ Բի-Բի-Սիի հրապարակման՝ ութ սցենար է հնարավոր

• ԵՄ-ից դուրս գալ առանց համաձայնգրի, բայց ավելի ուշ։ Այսինքն՝ Բրիտանիան կարճաժամկետ տարկետում կստանա, սակայն, այնուամենայնիվ, չի կարողանա ԵՄ-ի հետ պայմանավորվածության գալ կառույցը լքելու պայմանների մասին։

• Համաձայնագիրը խորհրդարանով անցկացնելու երրորդ փորձ։

• Բրյուսելի հետ նոր պայմաններով նոր բանակցություններ, օրինակ, Բրիտանիան համաձայնում է «ապահարզանից» հետո ԵՄ հետ ավելի սերտ հարաբերությունների։

• Երկրորդ հանրաքվե։ Հանրաքվեի մասին որոշումը կայացնում է խորհրդարանը, սակայն դրա մեծամասնությունը դեռ դեմ է։

• Արտահերթ ընտրություններ։ Դրանց գլխավոր թեման անխուսափելիորեն «բրեքսիթն» է լինելու, և, հետևաբար, ընտրությունների արդյունք է համարվելու այն «բրեթսիթի» վերաբերյալ ժողովրդի մանդատը, որը ներառված կլինի կուսակցության ծրագրում։ Խնդիրն այն է, որ առաջատար կուսակցությունները պառակտվել են «բրեքսիթի» ձևերի հարցի պատճառով:

• Կառավարությանն անվստահություն հայտնելու շուրջ նոր քվեարկություն։ Այն կարող են նախաձեռնել լեյբորիստները։ Հունվարին նրանք պարտվեցին։ Եթե երկրորդ փորձը հաջողի, կառավարությունը հրաժարական կտա, և, հնարավոր է (բայց պարտադիր չէ), որ նոր ընտրություններ անցկացվեն։

• «Բրեքսիթից» հրաժարում։ Եվրոպական դատարանը վճռել է, որ Բրիտանիան ԵՄ-ը լքելու իր հայտարարությունը միակողմանի կարգով հետ կանչելու օրինական իրավունք ունի։ Դա, ըստ ամենայնի, կարող է տեղի ունենալ միայն երկրորդ հանրաքվեից (համապատասխան արդյունքով) կամ արտահերթ ընտրություններից հետո։

• Թերեզա Մեյի ինքնակամ հրաժարական կամ տորիների նոր կառավարության ձևավորում, կամ կրկին՝ արտահերթ ընտրություններ։


Կարդալ ավելին JAMnews-ում