Բողոքի ցույցին նրանք պահանջել են իրենց նոր կացարան տրամադրել " />

Բռնի տեղահանվածները Բաքվում հրաժարվում են ապրել վթարային շենքում

Բողոքի ցույցին նրանք պահանջել են իրենց նոր կացարան տրամադրել

Բռնի տեղահանվածները, որոնք ապրում են ռազմական հանրակացարանի շենքում, հոկտեմբերի 10-ին բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով իրենց նորմալ բնակարաններ տրամադրել։ Պաշտոնյաները խոստացել են կատարել նրանց պահաջները մինչև տարվա վերջ, պատմում է «Կավկազսկի ուզելը»։ 

Ժամանակավոր օջախի պահապանները

Խոհանոց՝ լոգարանում, կամ թե ինչպես են փախստականներն ապրում «Նաիրի» հյուրանոցում

Ցխալտուբո՝ լքված դրախտ

«Չկա ոչ դպրոց, ոչ հիվանդանոց, ոչ ավտոբուս»

Ըստ ակցիայի մասնակիցների՝ շենքը, որում նրանք ապրում են հիմա, վթարային վիճակում է գտնվում։ Բացի այդ, այն գտնվում է համարյա քաղաքից դուրս․ դրա շուրջ չկա ոչ դպրոց, ոչ հիվանդանոց, ոչ կանոնավոր տրանսպորտ։ 

«30 երեխա չի կարողանում դպրոց գնալ», – ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերն է մեջբերում Turan գործակալությունը։

Ավելի վաղ տեղահանվածներին խոստացել են բնակարաններ տրամադրել հատուկ դրա համար կառուցված «Գոբու պարկ» ավանում։ Սակայն դա դեռ տեղի չի ունեցել։

Փախստականների հետ աշխատանքի պետական կոմիտեն խոստացել է, որ խնդիրը կլուծվի, և մինչև տարեվերջ բնակարան կստանա ավելի քան 3700 բռնի տեղահանված։

Ընդ որում, պաշտոնյաներն ասել են, որ ցուցարարներին առաջարկել են ժամանակավորապես տեղավորել վարձով բնակարաններում, սակայն նրանք հրաժարվել են։ 

«Ժամանակավոր կացարան» 25 տարով

Ըստ պաշտոնական տվյալների՝ 90-ական թվականների սկզբին Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան պատերազմի պատճառով մոտ մեկ միլիոն մարդ կորցրել է իր տունն ու դարձել փախստական և բռնի տեղահանված։ Նրանց ժամանակավորապես տեղավորել են, ինչպես պատահի՝ հանրակացարաններում, առողջարաններում, դպրոցներում։ Այդ ժամանակից արդեն 25 տարի է անցել, սակայն շատերը մինչև հիմա ապրում են այդ «ժամանակավոր» կացարաններում։ Պայմաններն այնտեղ, որպես կանոն, շատ վատն են։

 Նրանց աստիճանաբար վերաբնակեցնում են նոր բնակարաններում, սակայն այդ գործընթացը բավականին դանդաղ է, և այդ պատճառով էլ մարդիկ մերթ ընդ մերթ բողոքում են՝ պահանջելով արագացնել աշխատանքները։


Կարդալ ավելին JAMnews-ում