Նոր օրենքը տղամարդկանց կազատի բռնաբարության կամ անչափահաս աղջիկների հետ սեռական հարաբերությունների համար պատժից, եթե նրանք ամուսնանան զոհի հետ" />

Բռնաբարե՞լ են։ Ամուսնացիր բռնարարի հետ․ Թուրքիայում այսպիսի օրենք են ընդունում

Նոր օրենքը տղամարդկանց կազատի բռնաբարության կամ անչափահաս աղջիկների հետ սեռական հարաբերությունների համար պատժից, եթե նրանք ամուսնանան զոհի հետ

Թուրքիայում պատրաստվում են նոր օրենք ընդունել, որը թույլ կտա խուսափել պատժից այն տղամարդկանց, որոնք մեղադրվում են բռնաբարության կամ անչափահասների հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ։ Եթե բռնարարն ամուսնանա իր զոհի հետ, նրա դեմ քրեական հետապնդումը կդադարեցվի։

Այս օրենքն արդեն ներկայացվել է Թուրքիայի խորհրդարան, ենթադրվում էր, որ քննարկումը կսկսվի հունվարի վերջին։

Թուրքիայում օրական շուրջ 45 երեխա է սեռական բռնության ենթարկվում՝ ներառյալ հարկադրաբար ամուսնացրած աղջիկները

Թուրքիայում այլևս էվոլյուցիայի տեսություն չեն դասավանդում՝ այն փոխարինելով ջիհադի տեսությամբ

Թուրքիա․ սպանված կամ բռնության ենթարկված կանանց թվի ավելացման սարսափելի վիճակագրություն

Արձագանքը Թուրքիայում

Օրենքի հակառակորդները, մասնավորապես, ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, կոչ են արել հրաժարվել օրենքի քննարկումից։ Նրանք կարծում են, որ այն ճանապարհ կբացի դեպի օրինականացված բռնաբարությունը և սեռական նպատակներով անչափահասների շահագործումը։

2016 թ–ին Թուրքիայում նմանատիպ օրենք էր առաջարկվում, որն անչափահասների հետ սեքսի համար հետապնդումներից ազատում էր այն դեպքում, եթե այն կատարվել է «առանց բռնության և սպառնալիքների կիրառման»։ Օրինագիծը հասարակությունը որակել էր որպես մանկապղծությունն օրինականացնելու փորձ, այն մերժվել էր բուռն ցույցերից հետո։

Բողոքի ցույցի ցրում Անկարայում (Թուրքիա)՝ ընդդեմ կանանց դեմ բռնության աճի և իշխանությունների անգործության։ 2019 թ–ի դեկտեմբերի 12։ REUTERS/Umit Bektas

Արձագանքն աշխարհում

ՄԱԿ–ը Թուրքիային այս օրենսդրական նախաձեռնության կապակցությամբ նախազգուշացրել է, որ այն «ճանապարհ է բացում անչափահասների դեմ անպատիժ հանցագործությունների և նրանց շահագործման համար»։

«Իրավահավասարություն այժմ» հասարակական կազմակերպության առաջնորդ Սուադ Աբու–Դայեն, որը պաշտպանում է կանանց և երեխաների իրավունքները մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, բրիտանական The Independent թերթին ասել է․

«Հասարակական ակտիվիստների ջանքերի շնորհիվ՝ նման օրենքները վերջին տարիներին չեղարկվել են Մարոկոյում, Պաղեստինում, Եգիպտոսում, Լիբանանում, Հորդանանում և Թունիսում։ Թուրքիան պետք է այդ ճանապարհով գնա, այլ ոչ թե օրենսդրորեն ոտնահարի կանանց իրավունքները»։

Էրդողանի դիրքորոշումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, սակայն ակտիվորեն հերքում է այն գաղափարը, որ կինն ու տղամարդը հասարակությունում պետք է հավասար դիրքեր ունենան։

Գենդերային իրավահավասարության գաղափարը նա անվանում է «բնությանը հակասող»։

Էրդողանը, մասնավորապես, հայտնի է նրանով, որ կանանց կոչ է արել չաշխատել և դրա փոխարեն նվազագույնը երեք երեխա ունենալ։

«Կինը, որը հրաժարվում է մայր դառնալ, որովհետև աշխատում է, հերքում է իր կանացի էությունը»։

Թուրքիայի կանանց 38 տոկոսը ֆիզիկական և սեռական բռնության է ենթարկվել

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Թուրքիայի կանանց 38 տոկոսը տղամարդու կողմից նվազագույնը մեկ անգամ ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվել։

2017 թ–ին Թուրքիայում ընտանեկան բռնության հետևանքով 409 կին է զոհվել։ Դա կտրուկ աճ է 2013 թ–ից, երբ 237 կին էր մահացել։


Կարդալ ավելին JAMnews-ում