Մեջբերումներ Բորիս Ջոնսոնի հոդվածներից, երբ նա հանդիսացել է լրագրող, արտգործնախարար և Լոնդոնի քաղաքապետ " />

Ինչ է մտածում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասին Բրիտանիայի նոր վարչապետը, որը ցանկանում է արագ դուրս գալ Եվրամիությունից

Մեջբերումներ Բորիս Ջոնսոնի հոդվածներից, երբ նա հանդիսացել է լրագրող, արտգործնախարար և Լոնդոնի քաղաքապետ

Որոշվեց այն հարցը՝ թե ով է դառնալու Բրիտանիայի վարչապետ, և միաժամանակ, թվում է, պարզ է դառնում, որ Բրիտանիան մոտ ապագայում կլքի Եվրամիությունը: 

2016թ. հունիսի հանրաքվեին ԵՄ-ից «բաժանվելու» օգտին քվեարկեց բրիտանացիների մոտ 52 տոկոսը, ինչը հատկապես տպավորիչ է, հաշվի առնելով, որ հարանքվեի մասնակցությունը կազմել է 72 տոկոս: 

Բայց շուտով պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ, և այս երեք տարիներին շարունակվում է Եվրամիությունից դուրս գալու գործընթացների համաձայնեցումը:  

Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը. Ինչու է բաժանումն այդքան դժվարությամբ տրվում 

• Ցույցեր Ռուսաստանում. ինչից գուշանալ, ինչի հույս ունենալ 

Նախկին լրագրող, նախկին արտագործնախարար և Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, որը դարձել է Բրիտանիայի նոր վարչապետ, տարբեր հարցազրույցներում բազմիցս ասել է, որ եթե Լոնդոնը չկարողանա համաձայնության գալ Եվրամիությունից դուրս գալու պայմանների շուրջ, պատրաստ է այդ թվում «կոշտ բրեքսիտի», այսինքն առանց համաձայնագրի դուրս գալուն: 

Այդ դեպքում Բրիտանիան ստիպված կլինի անմիջապես սկսել ԵՄ-ի հետ ընդհանուր հիմունքներով փոխանակվել ապրանքներով, կապիտալով և ծառայություններով, ինչպես աշխարհում բոլոր մյուսները: 

Շատ փորձագետներ ասում են, որ Բրիտանիան կարող է հայտնվել ավելի ոչ շահավետ պայմաններում Եվրամիության հետ հարաբերություններում, քան  Աֆրիկայի որոշ երկրներ: Օրինակ, Հարավաֆրիկյան Հանրապետությունն ունի Եվրամիության հետ ազատ առևտրի պայմանագիր, Բրիտանիան դա չի ունենա: 

Ամբողջ աշխարհում փորձագետներն ակտիվորեն քննարկում են՝ արդյոք իսկապես նոր վարչապետը պատրաստվում է կտրուկ և արագ լուծել հարցը, այդ թվում պատրաստ է «դուրս գալ առանց համաձայնագրի», թե դա ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու միջոց է ՝ այն հույսով, որ կարող է ստիպել վերադառնալ բանակցությունների: 

BBC-ն առայժմ հավաքել է տարբեր տարիներից մեջբերումներ Բորիս Ջոնսոնից՝ այլ երկրների և նրանց առաջնորդների վերաբերյալ: Դրանց վրա հիմնվելով՝ կարելի է ենթադրություններ անել ապագայում Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության ուղղությունների մասին:

ԱՄՆ

Նախքան Դոնալդ Թրամփի ընտրությունը.

«Ես կարծում եմ, որ այդ մարդը պիտանի չէ Ամերիկայում բարձրագույն պետական պաշտոն զբաղեցնելու համար: Ես ավելի շատ կհամապատասխանեի, քանի որ ծնվել եմ Նյու Յուքում»: 

Ընտրությունից հետո.

«Այդ մարդը բազմաթիվ ուժեղ կողմեր ունի: Նրա օրոք ամերիկյան տնտեսությունն աճում է 3.6 տոկոսով [իրականում՝ 3.1 տոկոսով -JAMnews]»: 

Սա հաշվենկատ հայտարարություն է, քանի որ Բրեքսիտի կողմնակիցները հույս ունեն ԵՄ-ից դուրս գալուց հետո ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ: 

Նախագահ Թրամփն ի պատասխան հայտարարել է, որ իր կարծիքով Ջոնսոնը «հիանալի» վարչապետ կլինի: 

Թուրքիա 

2016թ. Ջոնսոնը Թուրքիային և նրա առաջնորդ Ռեջեբ Թայիփ Էրդողանին ձոնել էր բանաստեղծություն, որը պարունակում էր հրապարակման համար ոչ պատշաճ բառապաշար: 

Ջոնսոնը նաև բազմիցս հրապարակավ մտահոգություն է հայտնել 80 միլիոնանոց Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու առնչությամբ, դա համարելով պատճառներից մեկը, որի համար Մեծ Բրիտանիան պետք է լքի ԵՄ-ը: 

Դրանով հանդերձ՝ Ջոնսոնն ընտանեկան կապեր ունի Թուրքիայի հետ: Նրա ապուպապը թուրք է. բարձրաստիճան զինվորական Ալի Քեմալը 1920թ. զբաղեցրել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը և սպանվել է փողոցային ամբոխի կողմից: 

Բրիտանիայի վարչապետի ծագման մասին լավ են հիշում Թուրքիայում. նրա ընտրվելուց հետո նրա պապական ծննդավայրի ավագանին հայտարարեց, որ պատրաստվում է ի պատիվ Բորիս Ջոնսոնի մեծ թվով ոչխարներ մատաղ անել: 

Ռուսաստան 

«Երբ ես դարձա արտգործնախարար, կարծում էի, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ հնարավոր է «վերբեռնել»: Դա միամտություն էր, դա սխալ էր: Այդ երկրում իշխանության չափազանց մեծ բաժին պատկանում է օլիգարխներին և նրանց մանկլավիկներին»: 

Հնդկաստան 

2010թ. մայիսին Հնդկաստանի վարչապետի պաշտոնում Նարենդրա Մոդիի վերընտրման կապակցությամբ Ջոնսոնը Twitter-ում գրել էր.

«Լիարժեք կիսում եմ Հնդկաստանի ապագայի լավատեսական տեսությունը»:

Մեծ Բրիտանիան նախատեսում է Բրեքսիտի դեպքում (որի կողմնակիցն է Ջոնսոնը) լրջորեն ավելացնել առևտրի ծավալներն այդ երկրի հետ, և նոր վարչապետը հույս ունի դա դասել իր արժանիքներին: 

Իրան 

Լոնդոնի և Թեհրանի հարաբերությունները կտրուկ վատթարացան այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ Հորմուզի նեղուցում իրանցի զինվորականները գրավեցին Բրիտանիայի դրոշով ընթացող լցանավ: 

Իրանը հայտարարեց, որ լցանավը մտել էր իր տարածքային ջրեր: 

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ գրավվել էր իրանական լցանավ նավթի բեռով, որն ուղևորվում էր Սիրիա՝ շրջանցելով միջազգային պատժամիջոցները: 

Մեկնաբանելով այդ իրադարձությունները՝ Բորիս Ջոնոսնն ասել է, որ դեմ է ռազմական ակցիաներին և «դիվանագիտության կողմնակից» է: 

Սաուդյան Արաբիա 

Այս երկրին Ջոնսոնը մեղադրել է կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտման և տարածաշրջանում հիբրիդային պատերազմ հրահրելու մեջ: Պետք է սպասել՝ ինչ կասի նա հիմա մի երկրի մասին, որը բրիտանական զենքի խոշոր գնորդ է 

Չինաստան 

Ջոնսոնը լիակատար զորակցություն է հայտնել Հոնկոնգի ցուցարարներին, որոնք հանդես են գալիս Հոնկոնգի քաղաքացիներին Չինաստանին արտահանձնել թույլատրող օրենքի դեմ: 

Ընդ որում, BBC-ն հիշեցնում է, որ չինական սոցցանցում (Չինաստանում գործում է միջազգային համացանցին հասանելիության սահմանափակում) նրա օգտահաշիվը չի թարմացվել 2013թ-ից: 


Կարդալ ավելին JAMnews-ում