Ջավախեթիի բնակիչները պահանջում են ուժեղացնել Թուրքիայի հետ սահմանի վերահսկողությունն, ու պատմում են, որ թուրքերեն խոսող մարդիկ պարբերաբար կով են գողանում" />

Բողոքի ակցիա Վրաստանում. այստեղ կրկին կովեր են գողացել Թուրքիային սահմանակից գյուղերից

Ջավախեթիի բնակիչները պահանջում են ուժեղացնել Թուրքիայի հետ սահմանի վերահսկողությունն, ու պատմում են, որ թուրքերեն խոսող մարդիկ պարբերաբար կով են գողանում

Լուսանկարը՝ Աղունիկ Այվազյանի

Մայիսի 28-ի առավոտյան փակ է Վրաստանից Թուրքիա տանող ճանապարհը լեռնային Սամցխե-Ջավախեթի շրջանի Սուլդա գյուղի մոտ: Մոտ 70 տեղացի գործադուլ է անում այն բանից հետո, երբ նախօրեի գիշերը 63 կով են գողացել իրենցից:

Բնակիչները պատմում են, որ գիշերը, երբ հովիվները քնած են եղել, նրանց վրա 4 մարդ է հարձակվել: Ինքնաշեն ձեռնաշղթաներով կապել են 8 հովվի ձեռքերն ու գողացել հոտը: Ինչպես պատմում է հովիվներից մեկը, անասուններին գողացողները թուրքերեն էին խոսում:

Ախալքալաքի շրջանի սահմանակից գյուղերը բնակեցված են հիմնականում հայերով: Տեղացիներն ասում են, որ այստեղ հաճախ են անասուն գողանում, և, ըստ նրանց, դա անում են Թուրքիայի կողմից անցած մարդիկ:

Ցուցարարների գլխավոր պահանջը Թուրքիայի հետ սահմանին անվտանգության ուժեղացումն է:


Բնակիչները պատմում են, որ հաճախ կովերին գողանում են գյուղացիների բակերից գիշերը գաղտնի կերպով:

Ցուցարարների հետ հանդիպելու էին եկել տեղի ադմինիստրացիայի ներկայացուցիչները, Ախալքալաքի քաղաքապետն ու խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը: Նրանք խոստացել են հստակեցնել իրավիճակը:

Տեղի բնակչության հետ միասին ակցիայի էին դուրս եկել նաև մեկ այլ վրացական շրջանի՝ Թուշեթիի հովիվները: Նրանք նույնպես տուժել են, քանի որ ամռանը իրենց անասուններին բերում են Ջավախեթիի հարուստ արոտավայրեր:

Փակած ճանապարհին 8 բեռնատար էր կուտակվել, որոնք Թուրքիա էին ուղևորվում, ինչպես նաև 10 մարդատար մեքենա:


Կարդալ ավելին JAMnews-ում