Ակցիայի անցկացման առիթն ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ջարդերի 31-րդ տարելիցն էր " />

Բողոքի ակցիա Երևանում՝ «Ադրբեջանին զիջելու տարածք չունենք» կարգախոսով

Ակցիայի անցկացման առիթն ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ջարդերի 31-րդ տարելիցն էր

Երևանի Ազատության հրապարակում բողոքի ակցիա անցկացվեց։ Մոտ 2000 մարդ էր փողոց դուրս եկել՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով տարածքային զիջումների չգնալ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ժամանակ։

Ի՞նչ էին պահանջում ակցիայի մասնակիցները

Ակցիայի մասնակիցները 100-մետրանոց եռագույն ու բազում պաստառներ էին պարզել։ Բողոքի ակցիայի հիմնական կագախոսները հետևյալն էին․ «Ադրբեջանին զիջելու տարածքներ չունենք», «Ազատության երաշխավորը ազգային հզոր բանակն է», «Ղարաբաղը տարածք չէ, այլ սուրբ հայրենիք»։

Մասնակիցները հայտարարել են, որ նման կերպ նրանք դիմում են ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլ նաև համաշխարհային հանրությանը․ երկիրը Լեռնային Ղարաբաղում տարածքների զիջման չի գնալու։

Ի սկզբանե կազմակերպիչները հաղորդում էին, թե ակցիան քաղաքական համատեքստ չունի։ Իսկ նման կարգախոսներով ցույց անցկացնելու որոշումը նրանք կանխարգելիչ միջոց անվանեցին։

«Միշտ իմաստ ունի խոսել այս մասին։ Ակցիան նրա համար է, որ միշտ զգոն լինենք։ Սա մեղադրանք չէ, ակցիան իշխանությունների դեմ ուղղված չէ», – ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանը։

Ցույցին մասնակցում էին նաև ղարաբաղյան պատերազմի վետերաններ։

Ինչո՞ւ էր ակցիան հենց այսօր անցկացվում

Ակցիան հենց այսօր անցկացնելու պատճառն ադրբեջանական Սումգայիթ քաղաքում ջարդերի 31-րդ տարելիցն էր։

Սումգայիթի ջարդերը սկսվել են 1988թ-ի փետրվարի 26-ի երեկոյան և շարունակվել մինչև փետրվարի 29-ը։ Ըստ ականատեսների վկայությունների՝ փայտերով և երկաթե մահակներով զինված ամբոխը մտնում էր բնակարաններ՝ հայկական ընտանիքներ փնտրելով։ Ըստ հայկական աղբյուրների՝ զոհերի թիվը մի քանի հարյուրի էր հասնում։ Սումգայիթի իրադարձություններից հետո Ադրբեջանից Հայաստան եկան առաջին փախստականները։

 

Բրիտանացի լրագրող Թոմ դը Վաալն իր՝ ղարաբաղյան հակամարտության պատմության մասին  «Սև գիրք» գրքում գրում է․ «Այդ իրադարձությունները դարձան ժամանակակից խորհրդային պատմության մեջ զանգվածային բռնության առաջին բռնկումը»։

[/notification]

• Խոջալուի ողբերգության տարելիցն Ադրբեջանում․ բազմահազարանոց երթ և բախում ոստիկանության և ընդդիմության միջև

Երևանում երթը մեկնարկել էր Ծիծեռնակարբերդի հուշահամալիրից։ Մասնակիցները սկզբից ծաղիկներ էին դրել հուշարձանին ի հիշատակ Սումգայիթի ջարդերի զոհերի, այնուհետև շարժվել դեպի Ազատության հրապարակ։

Ղարաբաղի շուրջ բանակցությունները

Հայաստանում իշխանափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը ղարաբաղյան կարգավորման նոր քաղաքականություն է վարելու։ Մասնավորապես, նա պնդում է, որ բանակցություններին կրկին պետք է մասնակցի ղարաբաղյան կողմը։ Վարչապետը դա բացատրում է նրանով, որ Ղարաբաղի ժողովուրդն իրեն չի ընտրել։ Նա կարող է բանակցություններ վարել Հայաստանի, այլ ոչ թե Ղարաբաղի անունից։

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահն արդեն մի քանի ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենք չեն քննարկում տարածքային զիջումների հնարավորությունը  ղարաբաղյան կարգավորման ընթացքում։ Նա առանձնահատուկ ընդգծել էր, որ չի ընդունում «տարածքներ հանուն խաղաղության» հայեցակարգի քննարկում, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտի համարվող  հարակից շրջանների զիջում Ադրբեջանին խաղաղության պայմանագիր ստորագրելու դիմաց։

Վերջին շրջանում բազմիցս հանդիպել են նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները։ Ինչպես հաղորդվում էր, այդ բանակցությունների արդյունքում, կողմերը պայմանավորվել էին «ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության»։


Կարդալ ավելին JAMnews-ում