NDI-ի հետազոտության արդյունքները վկայում են, որ բնակչությունն աղքատանում է" />

Բնակչության կեսն ի վիճակի չէ կոմունալները վճարել։ Ինչպե՞ս են ապրում Վրաստանում

NDI-ի հետազոտության արդյունքները վկայում են, որ բնակչությունն աղքատանում է

სიღარიბე, თბილისი, ხალხი, მიწისქვეშა გადასასვლელი,

Ազգային-ժողովրդավարական ինստիտուտը (NDI) և CRRC Վրաստանը հրապարակել են հուլիսի 13-29-ն անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Հարցվել է 213 մարդ։ Հարցման ստացված արդյունքների համաձայն՝ երկրում ծանր տնտեսական իրավիճակ է, իսկ բնակչությունը վերջին հինգ տարում աղքատացել է։ 

JAMnews-ն ներկայացնում է անցկացված հետազոտության ամենահետաքրքիր թվերը․

• UNICEF-ի հետազոտություն․ Վրաստանում աճել է գործազրկության և աղքատության մակարդակը

• Վրաստանի քաղաքացիների կարծիքը հայրենի երկրի մասին։ NDI հետազոտությունը

________________

• Բնակչության 49%-ը կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է զարգանում։ 2010թ-ից ի վեր սա ամենացածր ցուցանիշն է։ Եվ միայն 18 տոկոսն է հակառակ կարծիքին։

• Բնակչությանը հուզող գլխավոր հարցերը նախորդ տարիների պես տնտեսությանն են առնչվում։ Ահա գլխավոր խնդիրներն՝ ըստ հարցման տվյալների․

աշխատատեղեր (48 տոկոս);

գների աճ և արժեզրկում (34 տոկոս);

աղքատություն (33 տոկոս);

տարածքային ամբողջականություն (29 տոկոս);

կենսաթոշակ (22 տոկոս);

աշխատավարձ (19 տոկոս)։

• Հարցվածների 21 տոկոսն, ինչպես պարզվել է, գործազուրկներ են, որոնք ակտիվորեն աշխատանք են փնտրում։

• Բնակչության երկու երրորդը կարծում է, որ ծնողների սերունդն ավելի լավ է ապրել։

• Գրեթե յուրաքանչյուր երկրորդը (43 տոկոս) կարծում է, որ վերջին 5 տարում էլ ավելի է աղքատացել, իսկ 5 տարի առաջ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ է ունեցել։

• Վրաստանի յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի վերջին կես տարվա ընթացքում փող չունենալու պատճառով կոմունալ ծախսերը ժամանակին չի վճարել։

• Հարցվածների կեսից ավելին (54 տոկոս) հաղորդել է, որ չունի այնպիսի հարազատ և ծանոթ, որից անհրաժեշտության դեպքում հնարավոր է 300 լարի պարտք վերցնել։

• Վրաստանի բնակչության միայն 10 տոկոսն է կարողացել «սև օրվա» փող խնայել։ Հետաքրքիր է, որ խիտ բնակեցված վայրերում այդ ցուցանիշն ավելի բարձր է՝ 24 տոկոս։

• Վրաստանի բնակչության 70 տոկոսը կարծում է, որ երկրում տնտեսական անիրավահավասարություն է․ մարդկանց միայն որոշակի խմբեր են օգտվում տնտեսական բարիքներից։

• NDI-ն առաջին անգամ է բնակչության շրջանում հարցում կատարել կենսաթոշակային բարեփոխումների մասին։ [Հիշեցնենք, որ 2019թ-ի հունվարից Վրաստանում գործարկվել է կուտակային կենսաթոշակային համակարգը, որը պարտադիր է մինչև 40 տարեկան քաղաքացիների համար, իսկ 40 տարեկանից բարձր անձինք իրենք են որոշում, արդյոք միանալ ծրագրին – JAMnews]։ Պարզվել է, որ կուտակային համակարգին մասնակցողների և կենսաթոշակային վճարումներ կատարողների 57 տոկոսը չի հավատում, որ կենսաթոշակի անցնելիս կարող է օգտվել կուտակված գումարից։

• Չնայած նրան, որ իշխանությունների ներկայացուցիչները տնտեսական խնդիրները պարբերաբար բացատրում են արտաքին գործոններով, բնակչությունն ու ընդդիմությունն այլ կերպ է համարում։ Հարցվածների 84 տոկոսը տնտեսական խնդիրների համար մեղադրում է հենց Վրաստանի իշխանություններին։


Կարդալ ավելին JAMnews-ում