Լապշինին նոր փաստաբան կպաշտպանի" />

Բլոգեր Լապշինի մայրը հանդիպել է որդուն Բաքվի բանտում

Լապշինին նոր փաստաբան կպաշտպանի

Իսրայելի քաղաքացի Բելլա Լապշինը՝ Բաքվում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը, որդուն է հանդիպել քննչական մեկուսարանում: Հանդիպումը կայացել է Ռուսաստանի դեսպանատան աջակցության շնորհիվ, որի քաղաքացի է Ալեքսանդր Լապշինը:

Բելլա Լապշինը պայմանագիր է կնքել նոր փաստաբանի հետ, որն այսուհետ նրա որդու իրավունքներն է պաշտպնելու, հաղորդում է Trend գործակալությունը: Մինչ այդ Լապշինին պետական փաստաբան էր կցվել ադրբեջանի արդարադատության նախարարության կողմից:

Բլոգեր Լապշինի գործը լուրջ միջազգային արձագանք է ստացել: Այդ գործի մասին ավելի մարամասն կարելի է կարդալ այստեղ:

Մինչ այդ Ռուսաստանի ԱԳՆ-ն երաշխավորել է իր քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան մամուլի ասուլիսին ասել է. “Մեր իրավասությունների շրջանակում մենք բոլոր միջոցները ձեռնարկում ենք ՌԴ քաղաքացուն օգնություն ցուցաբերելու համար: Մենք այդ հարցը վերահսկողության տակ ենք պահում: Լապշինին պրոֆեսիոնալ փաստաբանական օգնություն է ցուցաբերվում, հետո տեղի կունենա դատաքննություն”:

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, ազգությամբ հրեա Եվդա Աբրամովը հրաժարվել է հանդիպել Բելլա Լապշինի հետ: «Ինչո՞ւ ես պետք է հանդիպեմ Լապշինի մոր հետ: Նրա որդին վնասել է Ադրբեջանին: Ես չեմ հանդիպի մի մարդու ոչ մոր, ոչ հոր, ոչ եղբոր հետ, որը չի հարգում իմ հայրենիքը» – ասել է Աբրամովը:

  • Ալեքսանդր Լապշինը Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի է և մեղադրվում է Լեռնային Ղարաբաղ ապօրինի այցելության համար:

  • Լապշինը կալանավորվել է Բելառուսում և փետրվարի 7-ին արտահանձնվել է Բաքվին:

Կարդալ ավելին JAMnews-ում