Մարդիկ նորից խնդրում են տեղափոխել ուսումնական տարվա սկիզբը, որպեսզի սարսափելի սեպտեմբերի 1-ին տոնակատարություններ չլինեն " />

Բեսլան, Հյուսիսային Օսիա, սեպտեմբեր, 13-րդ տարի

Մարդիկ նորից խնդրում են տեղափոխել ուսումնական տարվա սկիզբը, որպեսզի սարսափելի սեպտեմբերի 1-ին տոնակատարություններ չլինեն

Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքում արդեն 12 տարի է, ինչ ուսումնական տարին մեկնարկում է միայն սեպտեմբերի 4-ին:

2004թ. այստեղ տեղի ունեցավ Կովկասի ամենասարսափելի դրամաներից մեկը.    մի խումբ ահաբեկիչներ դպրոց գրավեցին սեպտեմբերի 1-ի տոնակատարության ժամանակ, որին մասնակցում էր շուրջ 1,128 մարդ: Նրանց բոլորին  երեք օր փակեցին դպրոցում առանց սննդի և ջրի, որից հետո ռուսական հատուկ ծառայությունները սկսեցին գրոհը: Արդյունքում զոհվեց 334 մարդ, այդ թվում՝ 186 երեխա: 783 մարդվիրավորվեց

Բեսլանում աշնան առաջին երեք օրերին սգո միջոցառումներ են անցկացվում՝ նվիրված ահաբեկչությանը, դրանց մասնակցում է ողջ Օսիան: Հազարավոր մարդիկ ծաղիկներ, խաղալիքներ, ջրով լի շշեր  են բերում №1 ավիրված դպրոցի մոտ՝ ի հիշատակ տառապանքների, որոնք ստիպված են եղել կրել պատանդները:

Ամեն տարի Հյուսիսային Օսիայում բարձրացնում են ուսումնական տարվա սկիզբը ամբողջ հանրապետույթան տարածքով մեկ տեղափոխելու հարցը: Տարբեր հասրակական խմբեր այս խնդրանքով բազմիցս դիմել են հանրապետության ղեկավարությանը: Խնդրանքին պարբերաբար աջակցել են նաև ահաբեկչությունից տուժածները:

Այնուամենայնիվ, Հյուսիսային Օսիայի մնացած հատվածում սեպտեմբերի 1-ին տոնական միջոցառումներ են անցկացվում:


Կարդալ ավելին JAMnews-ում