Խորացված տնտեսական համագործակցություն հնարավոր է, սակայն իր ինքնիշխանությունը Բելառուսը չի զոհաբերի, հայտարարել է Վլադիմիր Մակեյը" />

Բելառուսի արտգործնախարար․ մենք Ռուսաստանի հետ քաղաքական ինտեգրում չենք պլանավորում

Խորացված տնտեսական համագործակցություն հնարավոր է, սակայն իր ինքնիշխանությունը Բելառուսը չի զոհաբերի, հայտարարել է Վլադիմիր Մակեյը

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը նշել է Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրման խոչընդոտները։ Նրա խոսքով՝ դրանք կարելի է հաղթահարել մինչև դեկտեմբերի 8-ը, երբ Բելառուսի և Ռուսաստանի նախագահները կարող են համապատասխան ծրագիր ստորագրել, հաղորդում է The Moscow Times-ը։

Ահա ռուս-բելառուսական տնտեսական հարաբերությունների գլխավոր խնդիրներն՝ ըստ նախարարի․

Նավթ

2019թ-ի հունվարից սկսվել է նավթի և նավթամթերքի ռուսական տուրքերի նվազում։ Վեց տարվա մեջ դրանք գործող 30%-ից կհասցվեն զրոյի։ Սակայն օգտակար հանածոների հարկը կավելանա։ Բարեփոխման հետևանքով Բելառուսի համար նավթի գները կաճեն մինչև համաշխարհային գներ։ Կանխատեսումների համաձայն՝ վեց տարում Բելառուսի կորուստները կկազմեն ավելի քան $10,5մլրդ։

Գազ

Այժմ Մինսկը գազ է գնում հազար կուբամետրի դիմաց $127-ով։ Բելառուսի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հույս ունեն գազը ստանալ այն գնով, որով այն ստանում է Ռուսաստանի Սմոլենսկի շրջանը։ Այսինքն՝ $70-ով հազար կուբամետրի դիմաց։ Ռուսական գազի գնի նվազեցումը կարող է լինել այն պայմաններից մեկը, որով Մինսկը կհամաձայնի ստորագրել տնտեսական ինտեգրման մասին փաստաթուղթը։

Պատժամիջոցային ապրանքներ

Մոսկվան բազմիցս Մինսկին մեղադրել է, որ Բելառուսի տարածքից Ռուսաստան բելառուսականի անվան տակ ներկրվում են արևմտյան ապրանքներ, որոնց դեմ երկրում պատժամիջոցներ են գործում։

Սակայն, ընդգծել է Վլադիմիր Մակեյը, տնտեսական հարաբերությունների զարգացումը չի նշանակում, որ Բելառուսը մտադիր է զոհաբերել իր ինքնիշխանությունը, խոսքը չի գնում երկու երկրների քաղաքական ինտեգրման և միասնական արժույթի ստեղծման մասին։

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը նշել է Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրման խոչընդոտները: Minsk, Belarus October 2, 2019. REUTERS/Vasily Fedosenko


Կարդալ ավելին JAMnews-ում