Փոփ երաժշտության ավելի քան 80 աստղեր միավորվել են «Փախչենք Բաքու» կարգախոսով " />

Բաքվում մեկնարկել է «Շոգ-2017» միջազգային երաժշտական փառատոնը

Փոփ երաժշտության ավելի քան 80 աստղեր միավորվել են «Փախչենք Բաքու» կարգախոսով

Նոյեմբերի 27-ին Բաքվում կայացել է «Շոգ-2017» միջազգային երաժշտական փառատոնի բացումը:

Չորս երեկո փոփ երաժշտության ավելի քան 80 աստղեր կուրախացնեն հանդիսատեսին երգերով և շոու ծրագրերով: Համերգի մասնակիցները ներկայացնում են հիմնականում նախկին ԽՍՀՄ երկրները և ոչ միայն: Օրինակ, փառատոնի հյուրերի թվում է հայտնի գերմանական Rammstein խմբի մենակատար Թիլ Լինդեմանը: Առավել հայտնի անունների շարքում են Վախթանգ Կիկաբիձեն, Ալլա Պուգաչովան, Սոֆիա Ռոտարուն, Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովը, Գրիգորի Լեպսը, Դիմա Բիլանը, Անի Լորակը, «Սերեբրո», «Պոտապ և Նաստյա», «Ա-Ստուդիո» խմբերն ու այլոք: Իր երգացանկի լավագույն երգերից մի քանիսը կկատարի նաև Ռուսաստանում Արդբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին:

Փառատոնն անցկացվում է Կասպից ծովի ափին բաց երկնքի տակ՝ See Breeze հանգստյան գոտում: Փառատոնի կազմակերպիչն ադրբեջանական ծագում ունեցող ռուս բիզնեսմեն և երգիչ Էմին Աղալարովն է:

Կանգնած տեղի տոմսերի գինը ֆան գոտում սկսվում է 30 մանաթից (18 ԱՄՆ դոլար): Առավելագույն գինը՝ 10 հազար մանաթ 6 հոգու համար VIP սեղանի շուրջ (5,880 USD):

Սա Բաքվում նման open-air երկրորդ փառատոնն է: Առաջին «Շոգը» կայացել է նախորդ տարի և շարունակվել երկու երեկո: Դրան մասնացել է 60-ից ավելի արտիստ և շոու բիզնեսի աստղ: Փառատոնը դիտել է առաջին ազգային հեռուստաալիք AzTV-ի 3 մլն-ից ավել հեռուստադիտող և ավելի քան 150 մլն հանդիսատես Ռուսական առաջին հեռուստաալիքով: Այս տարի կազմակերպիչները հույս ունեն ավելի մեծ լսարան հավաքել:


Էմին Աղալարովի մասին ավելին կարելի է կարդալ այստեղ:

«Քլինթոնի դեմ ռուսներից կոմպրոմատ ստանա՞լ: Դա ինձ շատ է դուր գալիս»,- Դոնալդ Թրամփի որդի


Կարդալ ավելին JAMnews-ում