Զբոսաշրջության գործակալությունը կարծում է, որ դա կգրավիչ կդարձնի քաղաքը հյուրերի համար " />

Բաքվում «կօրինականացնեն» փողոցային արտիստներին, բայց միայն ընտրյալներին

Զբոսաշրջության գործակալությունը կարծում է, որ դա կգրավիչ կդարձնի քաղաքը հյուրերի համար

Փողոցային արտիստներին կթույլատրեն հանդես գալ Բաքվի կենտրունում, բայց միայն եթե պետական գերատեսչությունը հավանություն տա նրանց արվեստին։

• Անդերգրաունդ արվեստն Ադրբեջանում. գրաքննություն օգնության դիմաց

• Ժամանակակից ադրբեջանական գրականություն. ի՞նչ է դա

Դեպի փողոց՝ քասթինգի միջոցով

Փողոցային արվեստի զարգացման նախագիծը մշակել է Զբոսաշրջության պետական գործակալությունը՝ զբոսաշրջիկներ գրավելու համար: 

Երաժիշտները, արտիստները, նկարիչները, պարողները և փողոցում ելույթ ունենալու ցանկություն ունեցող մյուս արտիստները պետք է հատուկ ընտրական գործընթացով անցնեն: 

Նրանք, ովքեր կանցնեն քասթինգը, Բաքվի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնից պաշտոնական թույլտվություն կստանան քաղաքի կենտրոնում հանդես գալու համար, և նրանց աշխատանքի համար կստեղծվեն բոլոր պայմանները, գրում է Report-ը: 

Թե ինչ չափանիշներով կկատարվի ընտրություն և ինչ պայմաններ կստեղծվեն փողոցային արտիստների համար՝ առայժմ հայտնի չէ: 

Ոստիկանությունը քշում է, անցորդները վճարում են

Այսօր Բաքվում փողոցային արտիստները շատ քիչ են: Սուլեյման Քերիմովը երաժիշտ ընկերների հետ մի քանի անգամ փորձել է ելույթ ունենալ Բաքվի փողոցներում և պատմում է, որ առավելագույնը կես ժամ հետո ոստիկանությունն իրենց հեռացրել է: 

«Փոխարենը մարդիկ լավ էին արձագանքում և առատ վարձատրում էին», – ավելացնում է նա: 

Սուլեյմանը կարծում է, որ փողոցային արտիստներին, իսկապես, պետք է «մաղով անցկացնել»: Բայց նա մտավախություն ունի, որ Ադրբեջանում այդպիսի քասթինգը պարզապես կվերածվի գրաքննության և ցանկացած բանի արգելքի, որը «չի համապատասխանում ազգային մենթալիտետին»: 

Սոցիալական ցանցերի արձագանքը 

Սոցցանցերի օգտատերերն այդ նախաձեռնությունը քննադատել են. 

«Ի՞նչ ընտրություն: Ո՞վ է նման բան տեսել: Փողոցային արտիստներին պետք է «ընտրեն» և գնահատեն անցորդները, ոչ թե պաշտոնյաները»:

«Հիմա քաղաքի կենտրոնով ընդհանրապես հնարավոր չի լինի քայլել»: 

«Մի անգամ տեսել եմ՝ ինչպես է ոստիկանությունը քաշքշում երկու երիտասարդների, որոնք պարզապես երգում էին փողոցում և անգամ փող չէին հավաքում»: 

«Դե, վերջ, հիմա ամեն քայլափոխի դրանք կլինեն, կիթառներով, նվնվան թուրքական երգերով»:  


Կարդալ ավելին JAMnews-ում