Օրինախախտներին կգտնեն տեսահսկման խցիկների միջոցով" />

Բաքվում կպատժեն ավտոբուսներն աղտոտող ուղևորներին

Օրինախախտներին կգտնեն տեսահսկման խցիկների միջոցով

Bakubus տրանսպորտային ընկերությունը «պատերազմ» է հայտարարել քաղաքային ավտոբուսներում մաքրություն չպահպանողներին: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքում:

«Ինչ ասես՝ կարելի է գտնել կեսգիշերին ավտոտնակ վերադարձող ավտոբուսներում, որոնք գիշերվա ընթացքում փուլ առ փուլ մաքրվում են մասնագետների կողմից: Տարբեր տեսակի կենցաղային թափոններ, անձեռոցիկներ, ծխախոտի մնացորդներ, թղթի կտորներ, մրգերի և այլ մթերքների մնացորդներ և այլն: Ամենացավալին այն է, որ անպատասխանատու ուղևորները գրում են ավտոբուսների նստարանների վրա, ճանկռտում, անդառնալի վնաս հասցնում դրանց»,- ԱՊԱ լրատվական գործակալությանն ասել է BakuBus-ի մամուլի ծառայության ղեկավար Մանսուր Փիրիևը:

Փիրիևը հավելել է, որ իրավախախտներին կգտնեն տեսահսկման խցիկների միջոցով: «Այդ ուղևորների նկատմամբ կկիրառվեն համապատասխան միջոցներ՝ համաձայն օրենսդրության պահանջների»: Նման արարքի համար տուգանքի չափն առայժմ չի նշվում:

  • BakuBus ընկերությունը հիմնադրվել է 2014թ. և ենթարկվում է Բաքու քաղաքի գործադիր իշխանությանը
  • Ընկերության երթուղիներում աշխատում են ֆրանկո-իտալական «Իվենկո» ընկերության նորագույն ուղևորատար ավտոբուսներ
  • Մեկ երթուղու արժեքն է 0.22 մանաթ (շուրջ 10 ցենտ): Վճարումը կատարվում է բացառապես քարտով

Կարդալ ավելին JAMnews-ում