Հանրահավաքի կարգախոսներից մեկն էր «Ո՛չ ընտանեկան իշխանությանը»" />

Բաքվում կայացավ ընդդիմության հանրահավաքը

Հանրահավաքի կարգախոսներից մեկն էր «Ո՛չ ընտանեկան իշխանությանը»

Ադրբեջանի ընդդիմության հանրահավաքը կայացավ այսօր՝ ապրիլի 8-ին, Բաքվի ծայրամասում: Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը նախատեսում էր անցկացնել հանրահավաքը ապրիլի 9-ին, սակայն իշխանությունները տեղափոխեցին այն մեկ օր առաջ: Հանրահավաքը անցավ «Ո՛չ թալանին», «Ազատությու՛ն քաղբանտարկյալներին», «Ո՛չ միապետությանը» կարգախոսների ներքո:

Բաքու քաղաքի Ոստիկանության գլխավոր վարչությունը հայտնել էր, որ հանրահավաքին մասնակցում է 1500 մարդ: Ըստ JAMnews-ի թղթակիցների դիտարկումների՝ ցուցարարների թիվը գրեթե երկու անգամ ավելի էր պաշտոնապես հայտարարված թվից՝ մոտ 3000 մարդ:

Ազգային խորհրդի ղեկավար, Ադրբեջանի նախագահի նախկին թեկնածու Ջամիլ Հասանլին իր ելույթում ասաց. «Հիմա հանրահավաքների ճիշտ ժամանակն է: Քաղբանտարկյալների խնդիրը գնալով սրվում է: Չնայած 6 քաղբանտարկյալների ազատ արձակմանը՝ ձերբակալվել էին ևս 8-ը, և ներկայումս քաղբանտարկյալների թիվը հասել է 162-ի: Սրան պետք է վճռական «ո՛չ» ասել»:

Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլի. «Մենք գտնում ենք, որ Ադրբեջանում անարդարություն է տիրում, իշխանություն, որ ժողովրդի կողմից չի ընտրվել, քաղաքացիները զրկված են իրենց իրավունքներից և ազատություններից. հետևաբար անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ»:

Հանրահավաքը տևեց մոտ երկու ժամ: Միջադեպեր տեղի չեն ունեցել:


Կարդալ ավելին JAMnews-ում