Ճիշտ է, դոլարներն իսկական չէին " />

Բաքվում դոլարներ են այրել՝ ի նշան Թուրքիայի հետ համերաշխության

Ճիշտ է, դոլարներն իսկական չէին

Բաքվում Թուրքիայի դեսպանատան առջև ակցիա է տեղի ունեցել, որի ժամանակ Պատերազմի վետերանների Բաքվի խորհրդի և Օսմանյան վերածննդի ժողովրդական շարժման ներկայացուցիչներն ամերիկյան դոլարներ են այրել՝ ի նշան Թուրքիայի հետ համերաշխության: Միաժամանակ նրանք վանկարկում էին «Կեցցե Թուրքիան, կեցցե Էրդողանը», «Կորչեն դոլարները» և այլն: Թեև, պարզվեց, որ, թղթադրամներն իսկական չէին, այլ տպվել էին սովորական տպիչով:

Այս ակցիան Թուրքիայում (Անատոլիայի անասունների վաճառքի շուկայում) դոլարների այրման նույնատիպ ակցիայի պատասխանն էր: Դա տեղի է ունեցել թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման ֆոնին, մասնավորապես, Անկարայի կողմից ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին ազատ չարձակելու ֆոնին, որը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով: Այդ մերժմանը Վաշինգտոնն արձագանքեց Թուրքիայի ՆԳ և արդարադատության նախարարների հանդեպ պատժամիջոցների կիրառմամբ:

Ինչ վերաբերում է Բաքվին, ապա այստեղի ակցիան հեգնանքով ընդունվեց: Սոցցանցերի և ֆորումների օգտատերերն այն մի լավ քննադատեցին՝ հեգնանքը չխնայելով.

«Դե, ի՞նչ ասեմ, հերթական էժանագին ցուցամոլությունն էր: Մեր «հայրենասերների» մտքին մի բան է միայն՝ այրել, սպանել, ավերել, բայց ոչ արարել: Տեսեք-տեսեք, նրանք ուզում են բարձրացնել Թուրքիայի տնտեսությունը: Սեփական երկրի մասին է պետք մտածել»:

«Եթե ամերիկացիները նրանց մի քանի հարյուրդոլարանոց տային, նրանք բոլորը կվազեին ԱՄՆ դեսպանատան մոտ և այնտեղ կծածանեին նրա դրոշը »:

«Առաջարկում եմ բոլոր դոլարներն, ի նշան բողոքի, ինձ ուղարկել: Ես դրանք նույնպես ատում եմ և ֆունտերի կվերածեմ»:

Իսկ մինչ այդ, Բաքվի բնակիչներից շատերն, իմանալով լիրայի անկման մասին, ուղղվեցին դեպի տարադրամի փոխանակման կետեր՝ դոլար պահուստավորելու: Երկու արժեզրկումների դառը փորձից դասեր քաղելով՝ նրանք խուսափում են, որ իրենց երկրում դոլարը կարող է կտրուկ թանկանալ:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում