Մարդիկ իրենց երիկամներն են վաճառել վարկը վճարելու կամ գումար վաստակելու համար " />

Բաքվում դատում են օրգանների վաճառքով զբաղվողի, որի գործողություններից 27 մարդ է տուժել

Մարդիկ իրենց երիկամներն են վաճառել վարկը վճարելու կամ գումար վաստակելու համար

Բաքվում դատում են Վահիդ Խուդաթովին, որը մեղադրվում է օրգանների առք ու վաճառքի և փոխպատվաստման համար։ Այս գործով որպես տուժած է ներգրավված 27 մարդ։

Իր հանցակիցների հետ, որոնց թվում նաև օտարեկրացիներ կան, Խուդաթովն «օգնել է» Ադրբեջանի քաղաքացիներին վաճառել իրենց երիկամները։

• Ինչպե՞ս են աշխատում ադրբեջանցի բժիշկները

• Ինչո՞ւ են Ադրբեջանում հեքիմները երեխաների քթի մեջ փչում

Տուժածներից մեկը՝ Սայիդ Աղաևը դատարանում պատմել է, որ որոշել է երիկամը վաճառել բանկի 3 հազար մանաթ (մոտ $1765) վարկը փակելու համար։ Իր ազգականի միջոցով նա գտել է օրգաններ վաճառողին, պայմանավորվել 12 հազար մանաթով (մոտ $7059) երիկամը վաճառելու մասին, սակայն հետո վախեցել է և միտքը փոխել։

Որոշ տուժածներ, թեև դատարան էին եկել, բայց մեղադրյալի հետ կապված բողոքներ չունեին։ Այսպես, օրինակ, Շաքիր Նագիևը հայտարարել է, որ երիկամը վաճառել է 17 հազար դոլարով և գնորդների վերաբերյալ որևէ բողոք չունի։ Նա փողը ստացել է, հետազոտությունն անցկացվել է Իրանում, իսկ վիրահատությունը՝ Թբիլիսիում։

Ադրբեջանում դոնորների օրգանների առքուվաճառքն արգելված է և քրեական հանցագործություն է համարվում։ Անցյալ տարվա փետրվարին առողջապահության նախարարության ներկայացուցիչ Էլհան Ազիզովը խորհրդարանին առաջարկել է հանել այդ սահմանափակումը։

«Միգուցե դա օրինական դարձնելով՝ մենք դոնորների օրգանների հերթերի խնդիրը կլուծենք։ Լավ կլիներ այս հարցը որոշակի շրջանակներում լուծել։ Քրեական նպատակներով օրգանների վաճառքն, իհարկե, պետք է խստորեն պատժվի», – ասել է Ազիզովը։

Նա բողոքել էր նաև, որ հիվանդանոցներում հրաժարվում են հիվանդներին փոխպատվաստել այն մարդկանց օրգանները, որոնք նրանց ազգականները չեն, թեև օրենքում նման արգելք չկա։


Կարդալ ավելին JAMnews-ում