Երիտասարդության և սպորտի նախարարությունը չի նշում, թե որքան գումար է ծախսել երկիրն այս միջոցառման վրա " />

Բաքվում անցկացվում է Պատանի մարզիկների եվրոպական XV օլիմպիական փառատոնը

Երիտասարդության և սպորտի նախարարությունը չի նշում, թե որքան գումար է ծախսել երկիրն այս միջոցառման վրա

Բաքվում անցկացվում է «Բաքու-2019» XV Եվրոպական պատանեկան ամառային օլիմպիական փառատոնը։ Դրան մասնակցում է մոտ 3900 մարզիկ 48 երկրից։

• Սկանդալ Բաքվում ֆուտբոլային եզրափակչի շուրջ

• «Ֆորմուլա-1»․ Ադրբեջանի ինչի՞ն է այն պետք

Փառատոնի բացումը (Լուսանկարն՝ Azertag)

Մանրամասն՝ փառատոնի մասին

Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնն անցկացվում է 1991թ-ից տարեկան երկու անգամ (ձմռանն ու ամռանը) և նախատեսված է 14-18 տարեկան մարզիկների համար, որոնք Եվրոպական օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի անդամ երկրներից են։

Ադրբեջանը փառատոնին մասնակցում է 1993թ-ից, բայց ընդունում է այն առաջին անգամ։

Մրցաշարերն անցկացվում են տասը մարզաձևերում։ Հանդիսատեսի համար մուտքն ազատ է։

Փառատոնը բացվել է հուլիսի 21-ին և կտևի մինչև հուլիսի 27-ը։

Փառատոնի թալիսմանները․ ադրբեջանական ժողովրդական հեքիաթների հերոս Ջըրտդանն ու խորհրդային հեքիաթի հերոս Լեոպոլդ կատուն (Լուսանկարը՝ Trend)

Ի՞նչ արժե այս ամենը

Թե որքան է Ադրբեջանը ծախսել փառատոնի կազմակերպման վրա, հայտնի չէ։

Երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռագիմովը հստակ թիվ չի նշում, միայն ասում է, որ Ադրբեջանն ավելի քիչ փող է ծախսել, քան Հունգարիան ու Վրաստանը, որոնք ընդունում էին փառատոնը նախորդ տարիներին։

Ըստ նախարարի՝ մարզիկների կեցությունն ու սնունդը վճարվում են նրանց երկրների կողմից, բացի այդ, նրանք ժամանել են իրենց հաշվին։

Քաղաքացիների կարծիքը

Շատ բաքվեցիներ, որոնք վերջին մի քանի տարում հոգնել են իրենց քաղաքում անցկացվող մարզական միջոցառումներից, դժգոհ են, որ փառատոնի կարիքների համար տրամադրվել է որոշ ճանապարհների մի գիծը։

Մեկնաբանություններ սոցցանցերից․

«Հերթական անօգուտ միջոցառումը։ Ճանապարհներին առանց այն էլ մշտական խցանումներ են, նրանք էլ մի գիծը կրճատում են»;

«Այս ի՞նչ փառատոն է ընդհանրապես։ Մեր ինչի՞ն է այն պետք՝ ցուցամոլությունից բացի»։


Կարդալ ավելին JAMnews-ում