Փորձագիտական հանձնաժողովն առաջարկել է շենքը մշակույթի հուշարձան ճանաչել, այդ դեպքում այն չի թույլատրվի քանդել" />

Բաքվում անկախ կինոթատրոնի շենքի համար պայքարը մոտ է ավարտին

Փորձագիտական հանձնաժողովն առաջարկել է շենքը մշակույթի հուշարձան ճանաչել, այդ դեպքում այն չի թույլատրվի քանդել

Շենքը, որը վարձակալում է անկախ SalaamCinema կինոթատրոնը, շուտով կարող է պետության պահպանման տակ անցնել որպես մշակույթի և արվեստի հուշարձան։ Շենքի տիրոջ և այն վարձակալողների՝ անդերգրաունդ համայնքի միջև պայքարը, կարծես, ավարտվում է վերջիններիս հաղթանակով։

SalaamCinema-ի պատմության մանրամասները

Ադրբեջանական կինո, ավելի շուտ կա, քան չկա

Արվեստ, կամ սոցիալական բողոք․ ո՞րն է վրացական սթրիթ-արտի շարժառիթը

Շենքը կառուցվել է 1913թ-ին, այդտեղ աղոթում էին մոլոկանները՝ քրիստոնեության առանձին ճյուղի ներկայացուցիչները։ 

Մի քանի տարի առաջ այն մասնավորեցվել էր, այնուհետև շենքի տերն այն վարձակալության էր տվել SalaamCinema անկախ կինոթատրոնին։

2019թ-ի մայիսին, երբ շենքի տերը կոշտ ձևով խնդրեց ազատել այն վերանորոգման համար, SalaamCinema-ն մասշտաբային արշավ սկսեց՝ «հանուն պատմական հուշարձանի փրկության»՝ համարելով, որ շենքը քանդման ենթակա է։

Հարյուրից ոչ պակաս երիտասարդներ էին շենքում հերթապահում։ Նրանք դիմել էին տարբեր պետական կառույցներ, ինչպես նաև երկրի առաջին տիկնոջը՝ շենքը պատմական հուշարձանների ցանկում ներառելու համար։ Իշխանության ոչ պաշտոնական հաստատումը ստանալով՝ կինոթատրոնի անձնակազմն առաջարկել էր աշխատել շենքում։

Ճարտարապետության և արվեստի պետական ինստիտուտի հանձնաժողովը եզրակացրել էր, որ շենքը որոշակի պատմական արժեք է ներկայացնում, որը թույլ է տալիս այն դասել մշակույթի հուշարձանների շարքին, սակայն չի կարող ավանդական քրիստոնեական աղոթատեղի համարվել, քանի որ այնտեղ խորան չկա։

Եզրակացությունն ուղարկվել է նախարարների կաբինետ, որը պետք է վերջնական որոշում կայացնի։


Կարդալ ավելին JAMnews-ում