Մասնակցում են բոլոր ցանկացողները, հասույթն ուղղվում է բարեգործությանը" />

Բաքվում այսօր ավելի քան 18 հազար մարդ է վազել մարաթոնին

Մասնակցում են բոլոր ցանկացողները, հասույթն ուղղվում է բարեգործությանը

«Բաքվի մարաթոն-2018» միջոցառումն արդեն երրորդ տարին է անցկացվում: Մասնակցել կարող է 16 տարեկանից բարձր յուրաքանչյուր ցանկացող, որը կգրանցվի և խորհրդանշական գումար կփոխանցի (մոտ 101 դոլար): Ոչ մի այլ պահանջ մասնակցիներին չի ներկայացվում:

Մարաթոնի վազքատարածությունը 21կմ է: Հաղթողները ստանում են դրամական պարգևներ և նվերներ:

Մարաթոնի ողջ հասույթը կազմակերպիչները՝ Հեյդար Ալիևի հիմնադրամը, պարտավորվել են ուղղել ծնողների խնամքից զուրկ երեխաների օգնությանը:


Կարդալ ավելին JAMnews-ում