Առաջին անգամ է Կովկասում անցկացվում նման մակարդակի ֆուտբոլային եզրափակիչ" />

Բաքվի «Ֆուտբոլի թանգարանը» գովազդում է Եվրոպայի լիգայի կայանալիք եզրափակիչը

Առաջին անգամ է Կովկասում անցկացվում նման մակարդակի ֆուտբոլային եզրափակիչ

«Ֆուտբոլի թանգարան» է բացվել Բաքվի ամենակենտրոնում՝ Հին քաղաքի գլխավոր մուտքից երկու քայլ հեռավորության վրա, վրանում։ Այն կոչված է ուշադրություն գրավելու ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կայանալիք եզրափակչի հանդեպ, որը Բաքվում կանցկացվի մայիսի վերջին։ Սա առաջին դեպքն է, որ նման մակարդակի եզրափակիչ է անցկացվում Կովկասում։

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգան, ըստ կարևորության, երկրոր մրցաշարն է եվրոպական ֆուտբոլային ակումբների համար ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայից հետո։ Այն անցկացվում է 1971թ-ից։ Այս սեզոնին չեմպիոնության հավակնորդներն են Chelsea-ն (Անգլիա), Napoli-ն (Իտալիա), Sevilla-ն (Իսպանիա) և եվրոպական այլ ուժեղագույն թիմեր։

• Արգելված տեսարանի 9 լուսանկար․ աքլորամարտն Ադրբեջանում

• Էքստրեմալ զբոսաշրջությունը՝ հայկական գյուղում

Ցուցանմուշներն արտացոլում են Եվրոպայի լիգայի պատմությունը․ ֆուտբոլիստների համազգեստները՝ նրանց ստորագրությամբ, Եվրոպայի լիգայի պաշտոնական գնդակը, Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղերում օգտագործված գնդակները։

Այցելուների համար նախատեսված են զվարճանքի ծրագրեր և ֆուտբոլային գիտելիքների և ունակությունների մրցույթներ։

Բացի այդ, թանգարանում անցկացվելու են ֆուտբոլի տեղի և արտասահմանցի աստղերի ստորագրություններ բաժանելու միջոցառումներ։ Դրանցից առաջինի ժամանակ՝ դեկտեմբերի 23-ին երկրպագուներին իր ստորագրությունն էր բաժանում Արգենտինայի հավաքականի հայտնի հարձակվող Էռնան Կրեսպոն։

Թանգարանը գործելու է դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 7-ը։ Մուտքն անվճար է։


Կարդալ ավելին JAMnews-ում