Երկաթգծի մոտ «վտանգավոր» թաղամասն էլ չի լինելու " />

Բաքվի Շանհայը․ անհետացող լեգենդ

Երկաթգծի մոտ «վտանգավոր» թաղամասն էլ չի լինելու

Երկաթգծի մոտ գտնվող այս փոքրիկ ավանը միայն մի փողոց ունի։ Բաքվեցիներն այս վայրը գիտեն որպես «Շանհայ»։ Տեղի բնակիչներն ասում են, որ նրանցից մեկը՝ Հաջի Սալման անունով, մի անգամ եղել է չինական Շանհայ քաղաքում։ Երբ նա վերադարձել է, հարևանները սկսել են հարցուփորձ անել, թե դա ինչ քաղաք է, և Հաջին պատասխանել է

«Մեր ավանին է նման տները միմյանց մոտ, գնացքներն էլ ացնում են հենց շեմքի մոտով»։ 

• Ֆոտոպատմություն լեգենդար «Խորհրդային» թաղամասի մասին

• Անհետացած երկաթուղի․ ապոկալիպտիկ լուսանկարներ և պատմություն Վրաստանից

Շանհայն իր վտանգավոր «էկզոտիկայով»՝ գնացքից չվախեցող երեխաներ, ռելսերին թափված աղբ, մեկհարկանի ինքնաշեն տներ, գրեթե նույնպիսի լեգենդ էր, ինչ «Խորհրդային» թաղամասը։ Լրատվամիջոցները միշտ մեծ ուշադրություն են դարձրել սոցիալական խնդիրների այս օջախին, դրա մասին անգամ համանուն ֆիլմ է նկարահանվել։ 

Այսպիսի տեսք ուներ «Շանխայը» 2016թ-ին

Եվ ահա, վերջապես, ավանը սկսել են քանդել։ Բնակիչներն այնքան էլ ուրախ չէին։ Նախևառաջ, փոքրիկ տների դիմաց փոխհատուցման գումարով կենտրոնին այդքան մոտ բնակարան չես գնի։ Երկրորդը, հարևաններն ափսոսում էին, որ բաժանվելու են։ Բանն այն է, որ վերջին 25 տարում այստեղ նոր բնակիչներ չեն հայտնվել։

«Բացի այդ, ո՞վ այստեղ տուն կգնի», – ծիծաղելով ասում է Սաքինա տատը։ Նա ինքն այստեղ է տեղափոխվել ամուսնությունից հետո և «Շանհայում» ապրել ավելի քան վաթսուն տարի

«Այն ժամանակ տներն այստեղ շատ քիչ էին։ Հետո մոտակայքում գտնվող գործարաններում և ֆաբրիկաներում աշխատող մարդիկ սկսեցին իրենց համար այստեղ տներ կառուցել։ Եվ որոշ ժամանակ անց այն վերածվեց իսկական բնակելի թաղամասի»։ 

«Շանհայը» 2019թ-ի սկզբին

 


Կարդալ ավելին JAMnews-ում