Պաշտոնյաները կարծում են, որ սարսափելի ոչինչ չկա" />

Բաքվի բնակիչները վրդովված են հին բերդապարիսպի վնասմամբ

Պաշտոնյաները կարծում են, որ սարսափելի ոչինչ չկա

Բաքվում սոցցանցերը վրդովված են լուսանկարներով, որոնցում երևում են Բաքվի պատմական կենտրոնում՝ Իչերի-շեհերում, գտնվող հին բերդապարիսպի նոր քարերը։ Պաշտոնյաները պնդում են, որ բերդապարիսպի մոտ օրինական շինարարություն է ընթանում, և դրան ոչ մի վնաս չի պատճառվի։

• Շատ չէ՞ մարմարը Բաքվում

• «Էքսկուրսիա» գիշերային Բաքվում․ պատմություններ և լուսանկարներ

Այդ ի՞նչ բերդապրիսպ է, և ի՞նչ է դրա հետ կատարվում

Բաքվի կենտրոնում է տեղակայված քաղաքի հին հատվածը, որը շրջապատված է բերդապարսպով։ Այդ տարածքը կոչվում է Իչերի-շեհեր (ներքին քաղաք), պատմաճարտարապետական արգելոցի կարգավիճակ ունի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է։

Երկար տարիներ այդ պատի հատվածներից մեկին ներքին կողմից մի քանի սրճարան և ռեստորան էր հարում։ Վերջերս դրանք ապամոնտաժվել են, այնուհետև մամուլում վերևից՝ հավանաբար դիմացի շենքերից մեկի պատուհանից արված լուսանկարներ են հայտնվել։ Դրանցում երևում է, թե ինչպես է ընթանում շինարարությունը պատի երկայնքով անցնող ցանկապատի մյուս կողմում։ Պատի վրա ժամանակակից քարեր են երևում, սակայն հնարավոր չէ հստակ ասել, թե արդյոք պատի այդ հատվածը փոխարինվել է նոր քարերով, թե երեսպատման սալիկներ են դրանք։

Լուսանկարները վերցված են Rasul Hasan-ի ֆեյսբուքյան էջից

Քաղաքացիներն աղմուկ են բարձրացրել սոցիալական ցանցերում․

«Նույնիսկ մեր պատմությունը չենք կարող պահպանել։ Բաքուն հիվանդ է․․․ Նյարդերս չի հերիքում այդ ամենին նայել»;

«Շատ կիսվեք այս լուսանկարներով։ Անհրաժեշտ է, որ այս մասին իմանան ամենավերևներում»;

«Ի՞նչ է, վերևում այս մասին չգիտե՞ն։ Այդ ամենը կառավարության թույլտվությամբ է արվում»;

Ղեկավարության արձագանքը

Արգելոցի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ «վերանորոգման-վերականգնողական աշխատանքները բերդապարսպին, դրա կայունությանն ու արտաքին տեսքին վնաս չեն հասցնում»։

Ղեկավարության խոսքով՝ այդ տարածքում նոր մեկհարկանի սրճարաններ են կառուցվելու ապակուց և թեթև մետաղական կոնստրուկցիաներից։

Ի՞նչ է կատարվում իրականում

Բաքվի պատմությունն ուսումնասիրող Թորգուլ Վելիևին զարմացնում է, որ մարդիկ միայն հիմա են աղմուկ բարձրացրել։ Քանի որ բերդապարսպի և ուրիշ հին շենքերի վրա բնավ ոչ առաջին անգամ են ժամանակակից «կարկատաններ» հայտնվում։

«Պատի այդ հատվածն արդեն 10 տարի այդ վիճակում է։ Ճարտարապետության պաշտպաններն ի սկզբանե դեմ էին այդտեղ ռեստորաններ կառուցելուն», – ասում է Վելիևը։

Նրա խոսքով՝ տվյալ պահին Իչերի-շեհերում մի քանի նման շինություն կա, թեև արգելոցի տարածքում շինարարությունն արգելված է։

Դրան զուգահեռ սոցցանցերում մարդիկ ահազագնում են ևս մեկ պատմական հուշարձանի՝ 1912թ-ի բնակելի շենքի ենթադրյալ ապամոնտաժման մասին։

Լուսանկարը: HamamTimes

 


Կարդալ ավելին JAMnews-ում