Ընդհանուր առմամբ Բաքվում ստորագրվել է Իրանի հետ համագործակցությունն ընդլայնելու մասին 8 փաստաթուղթ" />

Բաքուն ու Թեհրանը նախագծեր են համաձայնեցրել, որոնք կկապեն Իրանն ու Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով

Ընդհանուր առմամբ Բաքվում ստորագրվել է Իրանի հետ համագործակցությունն ընդլայնելու մասին 8 փաստաթուղթ

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երկօրյա այցն Ադրբեջան բավականին արդյունավետ էր: Այցի արդյունքում 8 միջպետական համաձայնագիր է ստորագրվել, երկաթուղի, համատեղ ավտոմոբիլային ձեռնարկություն է բացվել: Եվ, որ ամենակարևորն է, համաձայնեցվել են նախագծեր Իրանը Ռուսաստանին Ադրբջանի տարածքով կապող «Հյուսիս-Հարավ» զարգացման միջանցքի շրջանակում:

Հետևյալ համաձայնագրերն են ստորագրվել.

  • ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով զբաղվող կոմիտեների միջև համագործակցության ծրագիր;
  • երիտասարդության և սպորտի նախարարությունների միջև համագործակցության գործադիր պլան;
  • մշակույթի և արվեստի ոլորտում փոխանակման ծրագիր;
  • առողջապահության ոլորտում համագործակցության գործողությունների ծրագիր;
  • Կասպից ծովում էներգետիկ բլոկների համատեղ մշակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր;
  • արդյունաբերության ոլորտում համագործակցության ամրապնդման և փոխըմբռնման հուշագիր;
  • Տնտեսության և ֆինանսների ոլորտում համագործակցության մասին հուշագիր;
  • ԱստարաՌեշտ երկաթուղու Իրանի տարածքում գտնվող հատվածի շինարարության ֆինանսավորման մասին համաձայնագիր:

Վերջին կետը մեկնաբաններն առավել կարևոր են համարում: Նախագծի բյուջեն կազմում է 500մլն ԱՄՆ դոլար: 2018թի փետրվարին Աստարա (Ադրբեջան)-Ռեստ (Իրան) ուղղությամբ առաջին փորձնական բեռնատար գնացքն է ուղարկվել, այդպիսով Ադրբեջանի տարածքով Ռուսաստանն ու Իրանը կապող «ՀյուսիսՀարավ» տրանսպորտային միջանցքի հիմքն էր դրվել:

Ռոհանիի այցի շրջանակում տեղի ունեցավ նաև ադրբեջանաիրանական առաջին համատեղ ավտոմոբիլային գործարանի բացումը: «Հիմնադիրները Iran Khodro և Azeurocar ընկերություններն են: Ձեռնարկությունում կարտադրվեն Dena, Rana, Soren և Samand մակնիշի մեքենաներ, ինչպես նաև Peugeotի մի շարք մոդելներ: Նախագիծը գնահատվում է 25մլն դոլար, գործարանի առավելագույն հզորությունը կազմելու է տարեկան 10 հազար մեքենա: Ավտոմեքենաները պլանավորվում է արտահանել ԱՊՀ շուկաներ», – գրում է moscowbaku.ru կայքը:

Իրանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցության մակարդակը:

«Մենք Ադրբեջանի կողքին ենք: Եթե Իրանն անվտանգության մեջ լինի, Ադրբեջանը նույնպես անվտանգության մեջ կլինի: Եթե Ադրբեջանը զարգանա, Իրանը նույնպես կզարգանա», – ասել է Ռոհանին:


Կարդալ ավելին JAMnews-ում