Բաքվի թեկնածությունն ընտրվել է 14 թեկնածու քաղաքներից " />

Բաքուն մյուս տարի կընդունի ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը

Բաքվի թեկնածությունն ընտրվել է 14 թեկնածու քաղաքներից

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիայի (ՈւԵՖԱ) գործադիր կոմիտեն սեպտեմբերի 20-ին շվեյցարական Նյոն (Nyon) քաղաքում կայացած նիստին հաստատել է Բաքվի թեկնածությունը նշանակությամբ երկրորդ եվրոպական ֆուտբոլային մրցաշարի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի անցկացման համար:

Խաղը կկայանա 2019թ-ի մայիսի 29-ին Օլիմպիական մարզադաշտում, որը տեղավորում է 69 870 հանդիսատես:

Բաքուն հավակնում էր նաև գլխավոր ֆուտբոլային ակումբային մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացմանը, սակայն ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ընտրեց «Vanda Metropolitano» նոր մադրիդյան մարզադաշտը: ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը կանցկացվի Ստամբուլի «Vodafone Arena» մարզադաշտում:

Բաքվի թեկնածությունն ընտրվել է լավագույնը 10 ազգային ասոցիացիաներից ներկայացված 14 հաստատված հայտերի միջից:

Եվրոպայի լիգայի եզրափակչից մեկ տարի անց՝ 2020թ-ին, Բաքուն կընդունի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 4 խաղ:

«Դա զբոսաշրջիկներ են, ֆուտբոլասերներ, շարժում, փող, հնարավորություններ», – գրում է Ֆեյսբուքի մի օգտատեր:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում