Մեկը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հաղթի առանց պատերազի, մյուսը ռազմական «անակնկալներ» է խոստացել " />

Բարձրահունչ ռազմական հայտարարություններ Հայաստանի վարչապետից և պաշտպանության նախարարից

Մեկը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հաղթի առանց պատերազի, մյուսը ռազմական «անակնկալներ» է խոստացել

Երևանում անցկացվել է ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին դիպլոմների հանձնման արարողությունը։ Դա ոլորտին վերաբերող բարձրահունչ հայտարարությունների առիթ է դարձել Հայաստանի վարչապետի ու պաշտպանության նախարարի համար։

Վարչապետը շրջանավարտներին հիշեցրել է «տաղանդավոր զորավարները հաղթում են առանց պատերազմի» չինական ռազմական մարտավարության մասին։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը պետք է շարժվի հենց այդ ուղղությամբ․

«Մեզ հարկավոր են այնպիսի զինված ուժեր, այնպիսի պետություն ու հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելն իմաստ չունի, մեզ հետ կռվի բռնվելու արդյունքը մեկն է` մեր հակառակորդի պարտությունը և մեր հաղթանակը»։

 Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունները հնչել են արդեն արարողության ավարտից հետո՝ լրագրողների հետ զրույցում։ Դրանք մի քանիսն էին։ Սակայն ամենագլխավոր և մեջբերվողը սպասվող «ռազմական անակնկալների» մասին հայտարարությունն էր։ Խոսքը զենքի նոր տեսակներ ձեռք բերելու մասին է։

Հայաստանում կասկածում են, որ Ռուսաստանը կդադարի զենք մատակարարել Ադրբեջանին

Ղարաբաղում «ապրիլյան պատերազմից» երեք տարի է անցել։ Ի՞նչ է այն փոխել։ Փորձեգետները Բաքվում և Երևանում

Մանրամասն՝ «անակնկալների» մասին

Հայաստանի պաշտպանության ոլորտին վերաբերող ամենաքննարկվող թեման վերջին շրջանում ռուսական կործանիչների և «Տոր» զենիթահրթիռային համալիրների ձեռքբերումն է։

Ինչ վերաբերում է ռուսական Սու-30ՍՄ կործանիչների մատակարարմանն, ապա այստեղ ամեն ինչ պարզ է և վաղուց հայտնի։  Լրացուցիչ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ գնված չորս կործանիչի համար Հայաստանը վճարել է ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ։ Յուրաքաչյուր Սու-30ՍՄ-ի արժեքն առանց զինամթերքի կազմում է մոտ 22 մլն դոլար։ Նախարարը հաստատել է, որ պատվերը կատարվում է․

«Ըստ պայմանագրային պարտավորությունների՝ մենք ակնկալում ենք արտադրողների պարտավորությունների իրականացումը այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին»։

Մնում է ենթադրել, որ «անակնկալներից» խոսելիս Դավիթ Տոնոյանը նկատի ուներ «Տոր» զենիթահրթիռային համալիրները։ Դրանցով Զինված ուժերի զինանոցի սպասվող համալրման մասին խոսակցություններ են սկսվել Հայաստանի Առաջին ալիքի «Զինուժ» հեռուստահաղորդման եթերից հետո։

Ռուսական «Տոր» զենիթահրթիռային համալիրը մշակված է զորքերի և քաղաքացիական օբյեկտների օդից հարվածների մարտավարական պաշտպանության համար։ Այն հարմարեցված է տարբեր տեսակի հրթիռներից, անօդաչու թռչող սարքերից, ավիացիոն ռումբերից, ինքնաթիռներից և ուղղաթիռներից պաշտպանությանը։ Ընդ որում, համալիրը կարող է գործել նաև ավտոմատ ռեժիմով, այսինքն այն առանց անձնակազմի։ Այն կարող է միաժամանակ պայքար մղել ցանկացած սպեկտրի օդային գրոհի դեմ, այդ թվում՝ եթե այն իրականացվում է բարձր ճշգրտության հրթիռների կողմից։ 

Հանրային հեռարձակողն այս տեղեկությունը հայտնել է անցյալ տարվա մայիսին։ Խոսվում էր մի քանի ամսում համալիրների մատակարարման մասին, սակայն այժմ էլ նախարարը ժամկետների հետ կապված հստակ պատասխան չի տվել․

«Կարող եմ ասել, որ «Տորը» շատ հետաքրքիր համակարգեր են, մենք սպասումներ ունենք»։

Պիլոտային ծրագիրն ու դրա առաջին արդյունքները

Պաշտպանության նախարարը պատմել է նաև Զինված ուժերում նոր պիլոտային ծրագրի մասին։ Այն արդեն մեկ ամիս է՝ գործարկվել է, որպեսզի բարելավի սննդի մատակարարումը բանակում։ Զինծառայողներին սննդով ապահովելը դրվում է առևտրային ընկերությունների վրա, որոնք ընտրվելու են մրցութային հիմքով։

Ծրագիրը գործում է արդեն Հայաստանի չորս զորամասում։ Մոտ ապագայում պլանավորվում է ներգրավել ևս մեկը։  Ողջ ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար։

«Հիմա սննդի կազմակերպմամբ զբաղվում է միայն մեկ ընկերություն։ Երբ մնացած հինգ կազմակերպություններն անցնեն գործի, ծրագրին միացած զորամասերն արագ կավելանան», – ընդգծել է Տոնոյանը։

Նա մեկնաբանել է լուրերն այն մասին, որ արդեն գործող ընկերության ղեկավարն իր մոտ ընկերն է․

«Ես չեմ հերքում, որ ընկերության ղեկավարն իմ խնդրանքով է դրանով զբաղվում, քանի որ ես այլ հուսալի տարբերակ չունեի»։

Վերջերս պիլոտային ծրագրում ներառված զորամասերից մեկի սննդի որակն անձամբ ստուգել է վարչապետը։

Սահմանային լարվածության մասին

Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաև Վայոց ձորի Ելփին հայկական գյուղի ուղղությամբ կտարված կրակոցներին։

Նրա  խոսքով՝ սահմանի որոշ հատվածներում որոշակի լարվածություն կա։ Այն պայմանավորված է սահմանին ինժեներական աշխատանքներով անհանգստության առիթներ չկան․

«Նպատակային կրակոց չի եղել։ Ամեն դեպքում ձեռնարկվել են միջոցներ, այդ թվում` կապ է հաստատվել Նախիջևանի ադրբեջանական կողմի հետ` ապագայում նման միջադեպերը կանխելու համար»։

Խոսքն օպերատիվ կապի մասին է, որի մասին դեռևս անցյալ տարի Դուշանբեի հանդիպման ժամանակ պայմանավորվել են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։

Տոնոյանը բացատրել է, թե ինչպես է աշխատում այդ կապը․

«Միջադեպ է տեղի ունենում, ստուգում ենք, նախազգուշացնում, մյուս կողմը միջոցներ է ձեռնարկում։ Դա միջնորդավորված կապ է, խոսում ենք նշանակված պաշտոնյաների միջոցով։ Այսինքն՝ նորմալ, շատ դրական գործընթաց է»։

Դժբախտ պատահարի մասին

Հայկական բանակում հուլիսի 20-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել։ Ժամկետային զինծառայող է հայտնաբերվել մահացու հրազենային վիրավորումով։

Ֆեյսբուքյան իր էջում Քննչական կոմիտեի տեղեկատվության և հանրային կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հաղորդել է․

«Ութերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ի մասով (ինքնասպանության հասցնելը)։ Քննություն է ընթանում»։

Պաշտպանության նախարարն այդ առիթով հայտարարել է, որ նման միջադեպերը վերջին շրջանում պակասել են։ Սակայն, նրա կարծիքով, համակարգում դեռ թերություններ կան, որոնք տվյալ պարագայում թույլ չեն տվել նախապես հայտնաբերել զոհված զինվորի հոգեբանական ծանր վիճակը։

«Պետք էր ավելի լավ աշխատել։ Այժմ տրվել են համապատասխան կարգադրություններ, ավելի մանրամասն ոչինչ ասել չեմ կարող, քանի որ ընթանում է նախաքննություն»։


Կարդալ ավելին JAMnews-ում