Բարձրակարգ կինոյի շաբաթ

Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը

«Ոսկե ծիրան» փառատոնի այս տարվա նշանաբանն է`«Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»: Դա է պատճառը, որ մրցութային ծրագրում խրախուսվել և մասնակցում են ֆիլմեր, որոնք արտացոլում են տարբեր ազգային, էթնիկ և կրոնական խմբերի կյանքը, ներկայացնում են սովորական մարդկանց խնդիրները:

Փառատոնն անցկացվում է 2004-ից: Այս տարի այն նվիրված է Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին: Մրցութային և ոչ մրցութային ծրագրերին ներկայացված են ավելի քան 130 խաղարկային և վավերագրական ֆիլմեր:

Հրապարակվել է՝ 11.07.2016


Կարդալ ավելին JAMnews-ում