Բանտ է, ոչ մի սարսափելի բան չկա

Խադիջա Իսմայլովայի հարցազրույցը

 

Հետաքննող լրագրող, Ազատություն ռադիոկայանի աշխատակից Խադիջա Իսմայլովային դատարանի դահլիճից ազատ են արձակել: Վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքն ուսումնասիրելուց հետո նա արդարացվել է «առանձնակի խոշոր չափերի յուրացում» և «պաշտոնական դիրքի չարաշահում» հոդվածներով: Իսկ «ապօրինի ձեռներեցություն» և «հարկերից խուսափում» հոդվածներով խափանման միջոցը փոխարինվել է 3,5 տարի պայմանական ազատազրկմամբ:

Խադիջա Իսմայլովայի ազատ արձակումը նույնքան ուրախալի իրադարձություն էր, որքան և անսպասելի: Բանն այն է, որ համաներման ալիքը կանգ առավ ReAl հասարակական շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի գործով նիստից հետո, և Խադիջայի դուրս գալուն սպասում էին արդեն ոչ այնքան վստահ, որքան մարտին՝ ակտիվիստների «զանգվածային ազատ արձակումից» հետո:

Փաստացի, «Խադիջայի գործը» սկսվել է 2012թ-ին, երբ լրագրողը նամակ ստացավ՝ անձնական բնույթի տեսանյութ հրապարակելու սպառնալիքով:

Խադիջա Իսմայլովան հայտարարել է, որ գաղտնի տեսանկարահանման սարքն իր տանը տեղադրվել է ազգային անվտանգության նախարարության հրամանով: Խադիջային պնդմամբ շանտաժի նպատակն աշխատանքի դադարեցումն էր:

Տեսանյութը հրապարակվել էր կեղծ կայքում, դատախազությունը քրեական գործ էր հարուցել «ներխուժում անձնական կյանք» հոդվածով: Մեղավորները մինչ այժմ չեն բացահայտվել:

Դրան հետևեց տուգանքը չարտոնված հանրահավաքին մասնակցելու համար, ձերբակալում, հարցաքննություններ գլխավոր դատախազությունում, խուզարկություններ և ի վերջո՝ կալանավորում 2014թ-ին: Իսմայլովային 7.5 տարվա ազատազրկման դատապարտելը շոկ էր առաջացրել ադրբեջանցի լրագրողների մոտ:

Միջազգային հանրությունը մինչ այդ էլ էր անհանգստություն հայտնում Իսմայլովայի վրա ճնշում գործադրելու կապակցությանմբ և նրա դատապարտումից հետո բազմիցս պահաջել է ազատ արձակել նրան: ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի և ԵԽԽՎ ներկայացուցիչները կտրուկ հայտարարություններ արեցին ադրբեջանական իշխանությունների դեմ:

Սակայն մինչ այս դատարանը մերժում էր դատապաշտպանի բոլոր միջնորդություններն ու բողոքները: Կալանքի տակ գտնվող Խադիջան մի քանի հեղինակավոր պարգևներ ստացավ լրագրողության ոլորտում: Վերջինը Գիլյերմո Կանոյի մրցանակն էր, որը Հելսինկիում մայիսի 3-ին հանձնեցին Խադիջայի մորը՝ Էլմիրա Իսմայլովային: Այսօր բոլոր պարգևները վերջապես հասան հասցեատիրոջը:

Մամուլի ներկայացուցիչների հետ հարցազրույցում Խադիջա Իսմայլովան ասաց, որ պայքարելու է բոլոր մեղադրանքները հանելու և լիովին իրեն արդարացնելու համար:

Խադիջա Իսմայլովան Ադրբեջանի ամենահայտնի լրագրողներից է: Նրա ազատ արձակումը լայնորեն լուսաբանվեց: Ազատություն ռադիոկայանն ու այլ անկախ լրատվամիջոցներ ցուցադրեցին լրագրողի և նրա փաստաբանների հետ հարցազրույցն ու այլ մանրամասներ, այդ թվում նաև՝ հեռարձակումը դատարանի դահլիճից:

Իշխանամետ լատվամիջոցները նորությանը զուսպ անդրադարձան՝ նվազագույն մանրամասներով: ԱՊԱ-ն հաղորդում է Խադիջայի ազատ արձակմանը ԱՄՆ Պետդեպի դրական արձագանքի մասին:

Սոցկայքերում օգտատերերի մեծ մասը նորությանը քիչ թե շատ անտարբեր արձագանք տվեց. լրագրողն, ում հետազոտությունները հրապարակվում են համացանցում, ավելի քիչ շանսեր ունի ժողովրդի սերը վայելելու, քան ասենք հեռուստալրագրողը: Այդ պատճառով էլ բուռն ցնծություն էր նկատվում միայն որոշակի շրջանակի մարդկանց՝ լրագրողների, հասարակական գործիչների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մոտ:

 

 

 

  • Լրագրող Խադիջա Իսմայլովան ձերբակալվել էր 2015-ի դեկտեմբերի 5-ին:
  • Դատապարտվել էր 7,5 տարվա ազատազրկման ապօրինի ձեռներեցության, հարկերից խուսափելու, յուրացման, վատնման և պաշտոնկան դիրքի չարաշահման մեղադրանքներով: Իսմայլովան հերքում է դրանք ու համարում, որ ձերբակալման և դատապարտման պատճառ են դարձել Ալիևների ընտանիքի կարողության վերաբերյալ իր հետաքննությունները:

25.05.2016


Կարդալ ավելին JAMnews-ում