ԼԳԲՏ իրավունքների պաշտպանները զերծ մնացին ակցիա անցկացնելուց " />

Բայքերներ, հոգևորականներ, աջ ռադիկալներ։ Թբիլիսիում հոմոֆոբիայի դեմ պայքարի փոխարեն նշվում էր Ընտանիքի սրբության օրը

ԼԳԲՏ իրավունքների պաշտպանները զերծ մնացին ակցիա անցկացնելուց

Վրաստանի ԼԳԲՏ համայնքի անդամները հրաժարվեցին մայիսի 17-ին հանրային միջոցառում անցկացնելուց, որը հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն էր։ Դրա փոխարեն երթ և համերգ անցկացվեց, որը կազմակերպվել էր Վրաց ուղղափառ եկեղեցու կողմից և նվիրված էր Ընտանիքի սրբության օրվան։ Եկեղեցու կազմակերպած երթին մասնակցում էին ուլտրաաջ ակտիվիստները։

Ինչո՞ւ ԼԳԲՏ իրավունքների պաշտպանները հրաժարվեցին ակցիաներից

Վերջին տարիներին ԼԳԲՏ համայնքի նման ակցիաներին հետևում էին բռնության ակտեր, հայտարարել է «Թբիլիսի փրայդ» կազմակերպության ներկայացուցիչ Մարիամ Կվարացխելիան։ Իսկ 2014թ-ից, երբ պատրիարքարանը մայիսի 17-ն Ընտանիքի սրբության օր հայտարարեց, հանրային միջոցառումներ անցկացնելը շատ դժվարացավ։

Նրա խոսքով՝ այդ օրը քաղաքի բոլոր կենտրոնական պողոտաները զբաղված են, և ԼԳԲՏ կազմակերպություները ստիպված են խուսափել հանրային միջոցառումներից անվտանգությանը սպառնացող վտանգների պատճառով։

Վերաբերմունքն ԼԳԲՏ-ին․ Ադրբեջանում, Թուրքիայում, Հայաստանում ու Ռուսաստանում իրավիճակն ամենածանրն է

Կյանքն՝ ատելությամբ շրջապատված․ ԼԳԲՏ ներկայացուցիչներն ու նրանց ծնողները Վրաստանում

«2012-2013թթ-ի իրադարձություններից հետո այն իրավիճակը, որ ԼԳԲՏ համայնքի համար անհնար է դարձել հանրային տրանսպորտից օգտվելը, վկայում է համակարգային ճնշման մասին, որին ենթարկվում են այդ մարդիկ։ Փաստացի դա միակ խումբն է, որն այնքան մարգինալացված է, որ չի կարող փողոցում հայտնվել, նրան այդպիսի իրավունք չի տրվում», – ասել է Կվարացխելիան։

Այնուամենայնիվ, ԼԳԲՏ ակտիվիստները պլանավորում են այս տարվա հունիսին«արժանապատվության երթ» կազմակեպել։ Այն «Թբիլիսի փրայդի» մի մասն է լինելու, որը պլանավորված է հունիսի 18-23-ը։

Երթ՝ ի պաշտպանություն ընտանիքի սրբության

Հոգևորականներն ու քաղաքացիները հավաքվել էին Վարդերի հրապարակում և երթ սկսել դեպի Սուրբ Երրորդության տաճար։ Քայլերթին հարել էին նաև մոտոցիկլետներով բայքերները։

Հանրահավաքին միացել էր նաև «Վրացական երթ» աջ ռադիկալ կազմակերպությունը։

Ընտանիքի սրբության օրվա կապակցությամբ տաճարում պատարագ մատուցվեց, այնուհետև համերգ կայացավ, որին մասնակցում էին «Էրիսիոնի», «Ռուսթավի» և այլ ֆոլկլորային հայտնի համույթներ։

Ընտանիքի սրբության օր Վրաց ուղղափառ եկեղեցին մայիսի 17-ն է հայտարարել 2014թ-ից։ 2013թ-ի մայիսի 17-ին ԼԳԲՏ հակառակորդների ամբոխը՝ հոգևորականների գլխավորությամբ ցրել էր Ռուսթավելու պողոտայում հոմոֆոբիայի դեմ ակցիայի մասնակիցներին։

Ի՞նչ է ասում կառավարությունը

«Ընտանիքն ու ընտանեկան արժեքները Վրաստանում ամենակարևոր դերն են միշտ խաղացել, այդպես եղել է և լինելու է նաև ապագայում», – ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտձեն։

Ընդ որում, նա նշել է, որ Վրաստանի ցանկացած քաղաքացու իրավունքներ պաշտպանված են օրենքով։

Ի տարբերություն նրա՝ Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան կարծում է, որ ԼԳԲՏ համայնքը չի կարողացել այս տարի օգտվել իր սահմանադրական իրավունքից։

«2019 թ-ին Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը բացահայտ չի նշվում ԼԳԲՏ համայնքի և իրավապաշտպանների կողմից անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով, ինչը հետքայլ է ինքնաարտահայտման ազատության իրավունքի բարելավման տեսանկյունից», — ասված է օմբուդսմենի հայտարարությունում։

Ժողովրդական պաշտպանը նշել է, որ երկրում ԼԳԲՏ դրությունը վերջին տարիներին չի փոխվել, և մարդիկ նախկինի պես բախվում են հոմոբոֆիայի, տառապում ճնշումներից, խտրականությունից և հաճախ բռնության զոհ դառնում։

«Պետության ձեռնարկած միջոցները բավարար չեն ԼԳԲՏ համայնքի մարդկանց պաշտպանելու համար և չեն կարող պատասխան լինել իրական մարտահրավերներին», – նշել է ժողովրդական պաշտպանը։

Իր հերթին, Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ 2018թ-ին խտրականության փաստերով եռակի ավելի շատ քրեական գործ է հարուցվել, քան 2017թ-ին։

Միջազգային կազմակերպություններն ու արտասահմանյան դիվանագետները

«Չնայած այն բանին, որ օրենսդրությունը տարբեր հատկանիշներով, այդ թվում՝ սեռական հողի վրա խտրականություն քաղաքացիների հանդեպ թույլ չի տալիս», LGBTQI + (լեսբիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսսեքսուալներ, կվիրներ, ինտերսեքսներ) բախվում են խտրականության, ատելության սերմանման և ֆիզիկական բռնության, որը խախտում է նրանց իրավունքները, նվաստացնում արժանապատվությունն ու մեկուսացնում հասարակությունից»,ասված է Վրաստանի գործընկեր երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հայտարարությունում, որը նվիրված է մայիսի 17-ին՝ Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի օրվան։ Հայտարարության տեքստը հրապարակվել է Netgazeti-ում։

Հայտարարության հեղինակներն են ՄԱԿ մշտական համակարգողի ու ԵՄ ներկայացուցչության գրասենյակները Վրաստանում, ինչպես նաև Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Սլովենիայի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունները։

Ինչպես նշվում է հայտարարությունում, Վրաստանում ԼԳԲՏ անձանց հիմնական իրավունքները պաշտպանվում են օրենքով և որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն այդ երաշխիքները «թղթի վրա են մնում»։

Դրանում ասվում է, որ ԼԳԲՏ + անձինք գրեթե ամեն քայլափոխին բախվում են ֆիզիկական և հոգեբանական բռնության։

«Դա տագնապ է առաջացնում և հակասում Վրաստանում հանդուրժողականության ավանդույթին», – հայտարարում են երկրի միջազգային գործընկերները։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում