Գործող նախագահը երրորդ անգամ կզբաղեցնի այդ պաշտոնը" />

Բակո Սահակյանն Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվել

Գործող նախագահը երրորդ անգամ կզբաղեցնի այդ պաշտոնը

Արցախի խորհրդարանում անցկացված փակ գաղտնի քվեարկության արդյունքում կրկին նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը: Նրա օգտին է քվեարկել Ազգային Ժողովի երեք խմբակցություն: Սահակյանը նախագահ է ընտրվել անցումային 3 տարվա համար:

2017թ-ի փետրվարի 20-ին կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում Ղարաբաղում կառավարման նախագահական համակարգ է հաստատվել, այն ուժի մեջ կմտնի 2020թ-ին: Սակայն մոտակա երեք տարում, նոր Սահմանադրության համաձայն, Ղարաբաղը կղեկավարվի անցումային փուլի ռեժիմով: Եվ այդ փուլում ԼՂ-ն կգլխավորի նախագահը, որին այժմ ընտրել են խորհրդարանի պատգամավորները:

Ինչպես հաղորդում են Հայաստանի լրատվամիջոցները, մյուս թեկնածուն, որին առաջադրել էր «Շարժում 88» խմբակցությունը, ստացել է ընդհանուր 32 ձայներից 4-ը:

JAMnewsը Ղարաբաղում տիրող նախընտրական շրջանի մանրամասները հաղորդել էր հետևյալ հոդվածում

Ղարաբաղն ընտրելու է երկրի նախագահ, ով կպաշտոնավարի մինչև 2020 թվականը

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի:


Կարդալ ավելին JAMnews-ում