Երեք վրացի զինծառայող է վիրավորվել" />

Աֆղանստանում վրացի զինծառայող է զոհվել

Երեք վրացի զինծառայող է վիրավորվել

Ողբերգությունը տեղի է ունեցել Բագրամի ավիացիոն բազային հարող տարածքում: Վրացի զինծառայողներն այլ երկրների գործընկերների հետ բազայի պարեկություն էին իրականացնում, երբ դրա վրա հարձակվել են:

Հարձակման արդյունքում զոհվել է «Վճռական աջակցություն» գործողության մասնակից 26-ամյա սերժանտ Մդինարի Բեբիաշվիլին: Այդ մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Մդինարի Բեբիաշվիլին 32-րդ զինծառայողն է Վրաստանից, որը զոհվել է Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնելիս:

Բեբիաշվիլին սկսել է ծառայել Վրաստանի ԶՈւ 2010թ-ից: Աֆղանստան նա մեկնել է երկու անգամ՝ 2012 և 2014թթ-ին, գտնվել է անվտանգության ապահովման միջազգային ուժերի (ISAF) կազմում: Պարգևատրվել է «Խաղաղապահ գործողություններին մասնակցության համար» մեդալով:

Բագրամի բազայի վրա հարձակման ժամանակ վիրավորում է ստացել 3 վրացի զինծառայող: Նրանցից մեկի՝ կապիտան Միխայիլ Գվիրջիշվիլիի վիճակը կայուն ծանր է, մնացած երկուսն՝ ավագ լեյտենանտ Գիգա Խախուտաշվիլին և կապրալ Գեգա Խարշիլավան, իրենց բավարար են զգում: Բոլոր երեքը բուժման կուրս են անցնում Բագրամի ավիացիոն բազայի հոսպիտալում:

  •   Վրացական ստորաբաժանումը մասնակցում է ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը 2015թ-ից: Առաքելության կազմում է 13 459 զինծառայող աշխարհի 14 երկրներից, նրանցից 870-ը Վրաստանից են: Դա ՆԱՏՕ անդամ չհանդիսացող երկրների շրջանում բարձրագույն ցուցանիշ է: ՆԱՏՕ-ի երկրներից Աֆղանստան ամենաշատ զինծառայողներն ուղարկում է ԱՄՆ-ն: 
  •  ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությունը (Resolute Support Mission) փոխարինել է ISAF դաշինքի առաքելությանը 2015թ-ի հունվարի 1-ին: «Վճռական աջակցությունը» մարտական չէ: Դրա նպատակն Աֆղանստանի զինված ուժերի թրեյնինգն է և օգնությունը: Վրաստանի զինծառայողների խնդիրն ահաբեկչության դեմ պայքարն է, արվարձաններում պարեկություն իրականացնելը բնակչության անվտանգության ապահովման համար և շարժական անցակետերի կարգավորման ապահովումը:
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում